Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիտ, համաշխարհային վարկանիշում 9-րդ տեղն զբաղեցնող Կարեն Խաչանովը US Open-ի՝ ԱՄՆ-ի բաց առաջնության երկրորդ փուլում զիջել է լեհ Կամիլ Մայխշակին:
Խաղը տևել է 4,5 ժամ և ավարտվել է 6:2, 7:6, 4:6, 5:7, 6:7 հաշվով։
Մրցակիցները հանդիպել էին նաև 2025 թվականի հուլիսին՝ Անգլիայի բաց առաջնության (Ուիմբլդոն) 1/8 եզրափակչում, որտեղ Խաչանովը վստահ հաղթանակ էր տարել երեք սեթում:
Օգոստոսի 26-ին Խաչանովը US Open-ում հաղթել էր ԱՄՆ-ն ներկայացնող Նիշեշ Բասավարեդդիին։






































