Հունգարական Wizz Air ավիաընկերությունը Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից չվերթեր կիրականացնի դեպի Լառնակա՝ Կիպրոս, հայտնել են օդանավակայանից:
Լառնակա-Գյումրի-Լառնակա երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 25-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին, և հոկտեմբերի 30-ից սկսած՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի օրերին:




































