• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
04 Հունիս 2026 11:18
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Սպասողական տակտիկա՞», թե՞ «ռեսուրսների պակաս». փորձագետները գնահատել են Իրանի մեղմ հռետորաբանությունը Սյունիքում Թրամփի նախագծի վերաբերյալ

Էքսկլյուզիվ, Կարծիք,
20 Օգոստոս 2025 22:12
ShareShareShare
telegram

Իրանագետ, պատմության գիտությունների թեկնածու Լիանա Պետրոսյանը և քաղաքագետ Դավիթ Հարությունովը Armenia Today-ի հետ զրույցում գնահատել են Իրանի արձագանքը «Տրանսպորտային ճանապարհ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախագծին, ինչպես նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները նրանց երևանյան հանդիպումից հետո։

Փորձագետները նշում են, որ Իրանի վերջնական դիրքորոշումը կախված կլինի այն բանից, թե ինչպես և երբ կսկսեն գործնականում իրականացվել Վաշինգտոնյան համաձայնագրերը։ Մինչ այդ Թեհրանը կշարունակի պահպանել զգուշավոր և սպասողական գիծ։

Լիանա Պետրոսյանի գնահատմամբ՝ Թեհրանի արձագանքը Վաշինգտոնում նախաստորագրված հայ–ադրբեջանական համաձայնագրին մնում է զուսպ։ Նա հիշեցնում է, որ թե՛ TRIPP–ի, թե՛ միայն նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը չունեն հստակ ժամկետներ ու մեխանիզմներ, ինչը զգալիորեն սահմանափակում է Իրանի հնարավոր հակազդեցությունը։

«Թեհրանը որդեգրել է սպասողական դիրք, և հենց դա է պատճառը, որ պաշտոնական գնահատականները մեղմ հռետորաբանությամբ են։ Սակայն ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքում ձևավորված նոր իրողություններում Իրանի համար կենսական նշանակություն են ստանում Հարավային Կովկասը և Հայաստանի հետ սահմանը», - ընդգծում է նա։

Հարությունովի խոսքով՝ Իրանից հնչող հայտարարություններում որոշակի տարաձայնություններ կան, սակայն դրանք վերաբերում են ոչ միայն Սյունիքով անցնող ճանապարհին, այլև ընդհանուր առմամբ Արևմուտքի հետ հարաբերություններին։

«Անշուշտ, Իրանի էլիտայի շրջանակներում կա կոնսենսուս, որ արտապատվիրակումը ԱՄՆ-ին անընդունելի է, սակայն երկրի ղեկավարությունը որդեգրել է սպասողական դիրք», - ասում է նա։

Քաղաքագետը նշում է, որ Թեհրանը զգուշորեն է արձագանքում ԱՄՆ-ի ներկայության շուրջ իրավիճակին՝ սահմանափակվելով հայտարարություններով և դիվանագիտական շփումներով Հայաստանի հետ, քանի որ իրական ճնշման լծակներ չունի։

«Իրանը ասում է միայն այն, ինչ կարող է ասել։ Մի կողմից՝ նրանց մտահոգում է ԱՄՆ-ի հնարավոր ներկայությունը՝ ուղիղ Իրանի սահմանին։ Մյուս կողմից՝ փորձում են Հայաստանի հետ կապերի միջոցով պարզաբանումներ ստանալ։ Թեհրանը չի դիմում կոշտ ճնշման և չի կիրառում տնտեսական մեխանիզմներ, քանի որ վստահ չէ, որ դա արդյունք կտա։ Այո՛, հնչում են կոշտ հայտարարություններ, սակայն դրանց հեղինակները լուրջ լծակներ չունեն։ Բացի այդ, Թեհրանի ուշադրությունը հիմա կենտրոնացած է Մերձավոր Արևելքի և միջուկային ծրագրի վրա», - նշում է փորձագետը։

Պետրոսյանը նաև ընդգծում է, որ Իրանի դիրքորոշումը հասկանալու համար պետք է հաշվի առնել ոչ միայն պաշտոնական հայտարարությունները, այլև հոգևոր առաջնորդի և նրա մերձավորների խոսքը:

«Վաշինգտոնյան համաձայնագրի նախաստորագրումից հետո հոգևոր առաջնորդին մոտ կանգնած քաղաքական գործիչները հայտարարեցին, որ մտահոգված են։ Նրանց համար անընդունելի է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքից որոշ հատվածներ արտապատվիրակվեն, օրինակ՝ ամերիկյան ընկերություններին», - ասում է նա։

Միաժամանակ Պետրոսյանը շեշտում է, որ սխալ կլինի Իրանը համարել թուլացած․ - «Երկիրը շարունակում է ունենալ պոտենցիալ՝ հակազդելու թե՛ ԱՄՆ-ին, թե՛ Իսրայելին։ Սակայն մինչև փաստաթղթերը չմտնեն գործնական փուլ, թե՛ Թեհրանը, թե՛ Մոսկվան դժվար թե գնան կտրուկ քայլերի։ Այս զգուշավորությունը պայմանավորված է նաև ռուս-ամերիկյան ընթացիկ բանակցություններով»։

Նա հավելում է, որ երբ TRIPP նախագիծը մտնի գործնական փուլ, Իրանը կանի ամեն ինչ, որպեսզի կանխի դրա իրականացումը ԱՄՆ-ի վերահսկողությամբ:

«Իհարկե, Իրանը մեր փոխարեն չի պաշտպանելու Սյունիքը կամ Հայաստանի այլ ինքնիշխան տարածքներ, բայց կօգտագործի հնարավոր և անհնար բոլոր միջոցները՝ կանխելու այդ սցենարը», - ընդգծում է Պետրոսյանը։

Հարությունովն էլ հավելում է, որ դեռևս պարզ չէ, թե ինչ գիտի Իրանի ղեկավարությունը Սյունիքով նախատեսված ճանապարհի մասին։

«Մենք չգիտենք՝ արդյոք Հայաստանի ղեկավարությունը դրանք ներկայացրել է իրանական կողմին ամբողջությամբ, թե մասամբ։ Հետևաբար չենք կարող ասել, թե ինչ չափով է դա փարատել Թեհրանի մտահոգությունները ամերիկյան ներգրավվածության վերաբերյալ։ Այս պահին կարող ենք արձանագրել, որ Թեհրանը սպասողական դիրքում է»։

2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ԱՄՆ միջնորդությամբ ստորագրեցիլ էին հռչակագիր, որով նախատեսվում է ստեղծել «TRIPP» (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային միջանցք։ Այն պետք է միացնի Ադրբեջանը և Նախիջևանը Հայաստանի հարավով և գործի ամերիկյան կոնսորցիումի վերահսկողությամբ։

telegram
Tags: TRIPPАрменияЕреванԱդրբեջանԻրանՀայաստանՄասուդ ՓեզեշքիանՆիկոլ Փաշինյան

Հարակից հրապարակումներ

Ընտրողը փնտրում է «ուժեղ ձեռք», որը թույլ չի տա ՀՀ-ի խաթրին կպնել․ Աթանեսյան

Ընտրողը փնտրում է «ուժեղ ձեռք», որը թույլ չի տա ՀՀ-ի խաթրին կպնել․ Աթանեսյան

02 Հունիս 2026 22:49

Հայաստանյան ընտրողների, հատկապես երիտասարդության կեսի հրաժարումն ընտրական գործընթացներին մասնակցելուց ոչ թե անտարբերություն է, այլ առաջարկվող քաղաքական ձևաչափի գիտակցված մերժում, Armenia...

Տնտեսության դիվերսիֆիկացիա չկա, կա միայն 38%-ով կախվածություն մեկ շուկայից․ տնտեսագետ

Տնտեսության դիվերսիֆիկացիա չկա, կա միայն 38%-ով կախվածություն մեկ շուկայից․ տնտեսագետ

27 Մայիս 2026 11:40

Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդաշարի հյուր, տնտեսագետ և «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Լիլիթ Ղարաջյանն անդրադարձել է ՀՀ-ի տնտեսական...

Սև PR ու Պանդորայի արկղ․ Հակոբյանը կանխատեսել է ընտրարշավի ամենաթեժ փուլը

Սև PR ու Պանդորայի արկղ․ Հակոբյանը կանխատեսել է ընտրարշավի ամենաթեժ փուլը

25 Մայիս 2026 18:00

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդման եթերում հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում իշխանությունն ընտրել է...

Շալվարը մեր հագից ընկնելով՝ վազում ենք ԵՄ-ի հետևից. տնտեսագետ

Շալվարը մեր հագից ընկնելով՝ վազում ենք ԵՄ-ի հետևից. տնտեսագետ

21 Մայիս 2026 18:00

Տնտեսագետ, ՏՏ ոլորտի տվյալների վերլուծաբան Սամվել Աշոտյանն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդմանն անդրադարձել է ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հնարավոր դուրս...

Քարոզարշավ. նույնատիպ օրեր, «ընտրովի» ճնշումներ

Քարոզարշավ. նույնատիպ օրեր, «ընտրովի» ճնշումներ

16 Մայիս 2026 21:15

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնց մասնակցում է 19 քաղաքական ուժ, մայիսի 8-ից հունիսի 5-ը ներառյալ նախընտրական քարոզչություն...

«Դիլետանտ կառավարում է ամենուր»․ ի՞նչ է առաջարկում «Նոր ուժ»-ը Երևանի խնդիրների համար

«Դիլետանտ կառավարում է ամենուր»․ ի՞նչ է առաջարկում «Նոր ուժ»-ը Երևանի խնդիրների համար

15 Մայիս 2026 18:11

Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդման շրջանակում «Նոր ուժ» կուսակցության Երևանի ավագանու անդամ, բժիշկ Քրիստինա Վարդանյանն անդրադարձել է կուսակցության...

Load More
Xosum
  • Լուրեր
Կառավարության նիստ (ուղիղ)

Կառավարության նիստ (ուղիղ)

04 Հունիս 2026 11:06
Սասուն Միքայելյանի տղաները փորձում են սպառնալիքով ձայներ հավաքել ՔՊ-ի օգտին․ ԶԼՄ

Սասուն Միքայելյանի տղաները փորձում են սպառնալիքով ձայներ հավաքել ՔՊ-ի օգտին․ ԶԼՄ

04 Հունիս 2026 10:50
ՔԿ-ն խուզարկություններ է սկսել «Ուժեղ Հայաստանին» առնչվող 50-ից ավելի հասցեում

ՔԿ-ն խուզարկություններ է սկսել «Ուժեղ Հայաստանին» առնչվող 50-ից ավելի հասցեում

04 Հունիս 2026 10:25
Երևանում մեկնարկել է YSAF-ի «վայրի արվեստ» երաժշտական ​​փառատոնը

ՌԴ-ից ՀՀ եկած մինչև 55-ամյա տղամարդկանց վարժական հավաքի են տանում․ ԶԼՄ

04 Հունիս 2026 10:23
Ջերմոցատերերը արտահանմամ խնդիրների լուծման պատասխան չեն ստացել. ԶԼՄ

Ջերմոցատերերը արտահանմամ խնդիրների լուծման պատասխան չեն ստացել. ԶԼՄ

04 Հունիս 2026 10:04
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 4-ին ՀՀ-ում հոսանքի պլանային ընդհատումների մասին

04 Հունիս 2026 08:33
Коммерческий курс в банках Армении на 1 июня

Տարադրամի փոխարժեքը հունիսի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

04 Հունիս 2026 08:28

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 4-ին

04 Հունիս 2026 07:36

Կալանքի նպատակը Փաշինյանի մասին անհերքելի փաստերի հրապարակումը կանխելն է․ Օսիպյան

04 Հունիս 2026 00:27
Ադրբեջանցիներն ընկերությունների միջոցով հողերի սեփականատեր կդառնան. Կարապետյան

Ադրբեջանցիներն ընկերությունների միջոցով հողերի սեփականատեր կդառնան. Կարապետյան

03 Հունիս 2026 23:35
Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հօդս է ցնդելու․ «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Երևանում

Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հօդս է ցնդելու․ «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Երևանում

03 Հունիս 2026 22:45
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը Գավառում (ուղիղ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը Գավառում (ուղիղ)

03 Հունիս 2026 21:00
Ռուբիոն ԱՄՆ դիվանագետներին հանձնարարել է այլ երկրներից շտապ միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ

ԱՄՆ-ն Վրաստանից հարաբերությունները բարելավելու մասին ազդակ է ստացել. Ռուբիո

03 Հունիս 2026 20:35
Euronews-ի հոդվածի թվերը չեն արտացոլում Breavis-ի հրապարակած արդյունքները․ CivilNet

Euronews-ի հոդվածի թվերը չեն արտացոլում Breavis-ի հրապարակած արդյունքները․ CivilNet

03 Հունիս 2026 19:42
Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին

Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին

03 Հունիս 2026 18:43
Մեր ուժը կաշառք տալու խնդիր չունի, մեզ աջակցում են. Մելոյան

Մեր ուժը կաշառք տալու խնդիր չունի, մեզ աջակցում են. Մելոյան

03 Հունիս 2026 18:30
Եթե Փաշինյանն ինձ լսեր, պատերազմը կանգ կառներ Ֆիզուլիում․ Կարապետյան

Եթե Փաշինյանն ինձ լսեր, պատերազմը կանգ կառներ Ֆիզուլիում․ Կարապետյան

03 Հունիս 2026 18:26
Իրանն ստացել է Հորմուզի նեղուցով անցման համար առաջին վճարը

ԵՄ-ն կվերաուղղորդի Aspides առաքելությունը Հորմուզի ականազերծման համար

03 Հունիս 2026 18:16
ԱՄՆ-ում ռեփեր Փի Դիդիի դեմ նոր հետաքննություն է սկսվել

ԱՄՆ-ում ռեփեր Փի Դիդիի դեմ նոր հետաքննություն է սկսվել

03 Հունիս 2026 18:00
«Մոլորեցնող տեղեկություն», «հակասահմանադրական է»․ արցախցիներին մերժել են ընտրել

«Մոլորեցնող տեղեկություն», «հակասահմանադրական է»․ արցախցիներին մերժել են ընտրել

03 Հունիս 2026 17:15
«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Հանրապետության հրապարակում (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Հանրապետության հրապարակում (ուղիղ)

03 Հունիս 2026 16:53
СМИ узнали позицию Кремля по Армении после вашингтонского соглашения

Ընտրություններից հետո կմեկնեմ Մոսկվա՝ հանդիպելու Պուտինի հետ․ Փաշինյան

03 Հունիս 2026 16:39
Ընտրել սեփական ուղին՝ առանց վախի. կայացավ «Կյանքս» եռագրության եզրափակչի պրեմիերան

Ընտրել սեփական ուղին՝ առանց վախի. կայացավ «Կյանքս» եռագրության եզրափակչի պրեմիերան

03 Հունիս 2026 15:54
Արթիկում ՔՊ-ականնե՞րն են ծեծել քաղաքացուն․ ինչ է հայտնի

Արթիկում ՔՊ-ականնե՞րն են ծեծել քաղաքացուն․ ինչ է հայտնի

03 Հունիս 2026 15:12
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ ԵՄ և ԵԱՏՄ շուկաների անհամատեղելիության մասին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ ԵՄ և ԵԱՏՄ շուկաների անհամատեղելիության մասին

03 Հունիս 2026 14:52
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը (ուղիղ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը (ուղիղ)

03 Հունիս 2026 14:39
Իրանի հարձակումից հետո Քուվեյթի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը

Իրանի հարձակումից հետո Քուվեյթի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը

03 Հունիս 2026 14:28
ԵՄ-ն պատրաստ է նպաստել Նախիջևանի երկաթուղու վերականգնմանը

Չնայած Երևանի հերքումներին՝ Բաքուն քննարկում է «Արևմտյան Ադրբեջան վերադարձը»

03 Հունիս 2026 14:15
Մեծ Շենի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվել է վտանգի տակ․ օմբուդսմեն

Մեծ Շենի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվել է վտանգի տակ․ օմբուդսմեն

03 Հունիս 2026 13:39
Դևիդ Բեքհեմը կարժանանա ասպետական տիտղոսի. ԶԼՄ

Դևիդ Բեքհեմը «Փառքի ծառուղում» աստղ կստանա

03 Հունիս 2026 13:06
Կառավարության նիստ (ուղիղ)
Քաղաքականություն

Կառավարության նիստ (ուղիղ)

04 Հունիս 2026 11:06

Read moreDetails
Սասուն Միքայելյանի տղաները փորձում են սպառնալիքով ձայներ հավաքել ՔՊ-ի օգտին․ ԶԼՄ
Ընտրություններ՝ Հայաստանում

Սասուն Միքայելյանի տղաները փորձում են սպառնալիքով ձայներ հավաքել ՔՊ-ի օգտին․ ԶԼՄ

04 Հունիս 2026 10:50

Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանի որդին՝ Մեխակ Միքայելյանը, սպառնալիքներով փորձում է ձայներ ստանալ մարզում...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ