Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում բարձր է գնահատել է Թուրքիայի աջակցությունը Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների կազմակերպման գործում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ նախագահները քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերջին զարգացումները: Ռուսական կողմը գոհունակությամբ նշել է Թուրքիայի կողմից Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունների անցկացման գործում ցուցաբերված օգնությունը:
Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգի որոշ արդիական հարցերի, այդ թվում՝ առևտրային և ներդրումային կապերի հետագա զարգացմանը: Կողմերը պայմանավորվել են շարունակել անձնական շփումը:
Ռուսաստանը և Ուկրաինան մայիսին, հունիսին և հուլիսին անցկացրել էին բանակցությունների երեք փուլ։ Վաշինգտոնում կայացած բանակցությունների շարքին նախորդել էր օգոստոսի 16-ին Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումն Ալյասկայում։ Հանդիպումից հետո կողմերը հայտարարել էին, որ համաձայնության են եկել Ուկրաինայի վերաբերյալ որոշ կետերի շուրջ, սակայն մի շարք հարցերի վերաբերյալ դեռևս համաձայնություն չկա: Ավելի ուշ լրատվամիջոցները հաղորդել էին Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ռուսական առաջարկի մասին:





































