Հայաստանը ներկայացնող Արման Մուսիկյանը (65 կգ) դարձել է Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Բրոնզի համար պայքարում Մուսիկյանը 4։0 հաշվով հաղթել է ուկրաինացի Վիկտոր Բորոխանին։
Առաջնությունն անցկացվում է օգոստոսի 17-24-ը։






































