Կամչատկայում սկսել է ժայթքել Կրաշենիննիկովի հրաբուխը, հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունը։
Մոխիրը հասել է մինչև 4000 մետր բարձրության: Հրաբխի բարձրությունը 1856 մետր է։ Մոխրի ամպը շարժվում է դեպի Խաղաղ օվկիանոս։ Փրկարարների տվյալներով՝ հրաբխի տարածքում զբոսաշրջային խմբեր չկան։
«Մոխրային շերտի տարածման ուղու վրա բնակավայրեր չկան… Ներկայում բնակավայրերում մոխրի արտանետում չի արձանագրվել», – նշված է ՌԴ ԱԻՆ հաղորդագրությունում։
Թարմ հրաբխային մոխիրը վտանգավոր է, քանի որ պարունակում է սուր անկյուն ունեցող մանր քարաբեկորներ և հրաբխային ապակի։ Դրանք կրում են էլեկտրաստատիկ լիցք, ինչպես նաև պարունակում են ջրի և թթվային կաթիլներ։ Ծծմբի գոլորշիները և այլ ագրեսիվ նյութերն առաջացնում են ալերգիա, շնչառական խնդիրներ, կենդանիների թունավորում, ջրի աղտոտում և տեխնիկայի վնասում։
Հրաբուխը օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է մոխիր արտանետում։ Գիտնականների տվյալներով՝ Կրաշենիննիկովի վերջին ժայթքումը տեղի է ունեցել 15-րդ դարում։