Հայ օպերային երգչուհի, «Օպերալիա-2022» համաշխարհային մրցույթի հաղթող Ջուլիանա Գրիգորյանը միացել է իտալացի երգիչ Անդրեա Բոչելիի հայրենի Լաջատիկոյի (Տոսկանա, Իտալիա) Teatro del Silenzio-ում կայացած համերգին, հայտնում է Հայկական ասամբլեայի հիմնադրամը:
Այդ երեկո բացօթյա թատրոնի բեմ է բարձրացել նաև իսպանացի օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն: Համերգը նվիրված էր Բոչելիի նախաձեռնությամբ ստեղծված Teatro del Silenzio-ի 20-ամյակին, որը դարձել է Եվրոպայի ամառային երաժշտական մրցաշրջանի գագաթնակետը: