ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի ստորագրել է նոր մաքսային հրամանագիր, որը ներառում է մոտ 70 առևտրային գործընկեր երկրների ապրանքների նկատմամբ բարձր սակագներ:
Հրամանագրի համաձայն՝ 35% մաքսատուրք է սահմանվել Կանադայից ներկրվող բազմաթիվ ապրանքների համար, 50%՝ Բրազիլիայի, 25%՝ Հնդկաստանի:
Նոր սակագներն ուժի մեջ կմտնեն ստորագրման պահից 7 օր անց, սակայն որոշ բացառություններ կարող են կիրառվել ավելի ուշ՝ լոգիստիկ պատճառներով։ Նոր մաքսային դրույքաչափերը հիմնականում տատանվում են 10-40%-ի միջև։ Այս տվյալները հրապարակվել են Սպիտակ տան կցագրում։
Տուրքերից մի քանիսի օրինակներ՝
-
Անգոլա՝ 32%-ից՝ 15%
-
Բանգլադեշ՝ 37%-ից՝ 20%
-
Բոսնիա և Հերցեգովինա՝ 35%-ից՝ 30%
-
Կամբոջա՝ 49%-ից՝ 19%
-
ԵՄ՝ 20%-ից՝ 15% (մեծամասամբ ապրանքների համար)
-
Հնդկաստան՝ 26%-ից՝ 25%
-
Ինդոնեզիա՝ 32%-ից՝ 19%
-
Իսրայել՝ 17%-ից՝ 15%
-
Ճապոնիա՝ 24%-ից՝ 15%
-
Մոլդովա՝ 31%-ից՝ 25%
-
Ֆիլիպիններ՝ 17%-ից՝ 19%
-
Վիետնամ՝ 46%-ից՝ 20%
-
Շվեյցարիա՝ 31%-ից՝ 39% (բարձրացում):
Թրամփն ապրիլին հայտարարել էր 185 երկրի մատակարարումների վրա մաքսատուրքերի բարձրացման մասին։ Հիմնական նվազագույն մաքսատուրքը՝ 10%, նախատեսվում էր գործարկել ապրիլի 5-ից, իսկ առանձին երկրների համար սահմանված անհատական դրույքաչափերը՝ ապրիլի 9-ից։ Թրամփը 90 օրով հետաձգել էր դրանց կիրառումը՝ այդ ընթացքում առևտրային բանակցություններ վարելու նպատակով։