Այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում` 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում երեխա է խեղդվել, հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ ջրասուզակը պատրաստվում է մտնել ջրամբար և կատարել որոնողական աշխատանքներ այն հատվածում, որտեղ, ըստ քաղաքացիների, երեխան կորել է։
Կայքի տեղեկացմամբ՝ ոստիկաններն ու պարեկները պարզում են խեղդված երեխայի ինքնությունը, որը, դեպքի վայրում հավաքվածների տեղեկություններով, 16 տարեկան տղա էր։