ՀՀ կառավարությունը
հաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՌԴ այցը, որտեղ նա հուլիսի 26-ին մասնակցելու է «Ալթայ 2025» միջազգային բնապահպանական ֆորումին։
Մեկ օր առաջ լրատվամիջոցները հաղորդել էին Փաշինյանի Ալթայի երկրամաս նախատեսվող այցի մասին, որտեղ նա կհանդիպի Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։
Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել էր Փաշինյանի Ռուսաստան պլանավորված այցը։
Ռուսաստանի նախարարների կաբինետի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Միշուստինը
կմասնակցի Գորնո-Ալթայսկում կայանալիք միջազգային բնապահպանական համաժողովին։ Հաղորդվում է նաև, որ միջոցառմանն սպասվում է Հայաստանից կառավարական պատվիրակության մասնակցությունը։