ՖԻԴԵ-ի ղեկավարությունը շախմատիստ, «Շախմատի աշխարհ» ծրագրի հաղորդավար Աղասի Ինանցին պարգևատրել է ՖԻԴԵ-ի հատուկ հուշամեդալով, հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Նշվում է, որ նա պարգևատրվել է միջազգային տարբեր հարթակներում համաշխարհային և հայկական շախմատը տարիներ շարունակ լավագույնս ներկայացնելու, հայկական շախմատի զարգացման և հանրահռչակման մեջ վերջին 15 տարիներին ունեցած մեծ ավանդի՝ իր անձնական միջոցներով բազմաթիվ մրցաշարեր հովանավորելու, ինչպես նաև միջազգային տարբեր մրցաշարերում հայ շնորհալի շախմատիստների մասնակցությանը նպաստելու համար։






































