Հուլիսի 13-18-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժի ձևավորման մեկնարկի մասին, իր թիմում շեշտել են՝ կառավարման համակարգում մաքուր ձեռքերով պրոֆեսիոնալներ պետք է լինեն։
Զուգահեռ՝ Կարապետյանին փողերի լվացմանն առնչվող նոր մեղադրանք են ներկայացրել։
Եվրամիությունը «Գլոբալ դարպասներ»-ի շրջանակում Հայաստանին տրամադրվող աջակցությունը կմեծացնի մինչև 2,5 մլրդ եվրո։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման «հաջող ավարտի» հնարավորության մասին:
Հունիսի 15-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ առաջարկել է 100 տարի ժամկետով վերահսկողության տակ վերցնել Սյունիքով անցնող ճանապարհը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հաստատել է ճանապարհի վերահսկողության վերաբերյալ ԱՄՆ-ից առաջարկ ստանալու տեղեկությունը։
Նա հայտնել է նաև խաղաղության պայմանագրի նախատորագրման հնարավորության մասին:
Փաշինյանը չի բացառել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հնարավոր վաճառքը պետականացումից հետո։
Կառավարության ղեկավարը նաև հայտարարել է, որ Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու հայտ է ներկայացրել։
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում Հակոբ Սիմիդյանին փոխարինել է Համբարձում Մաթևոսյանը։
Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից ու ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ է նշանակվել։
Երևանում բացվել է Շառլ Ազնավուրի արձանը։