Դատարանը երկու ամսով կալանավորել է ՀՅԴ երիտասարդական թևի 18-ամյա անդամ Անդրանիկ Չամիչյանին, հաղորդել է «Ազգային ճակատ» Telegram-յան ալիքը։
Ավելի ուշ ՔԿ-ն Armenia Today-ին հաստատեց տեղեկությունը և հաղորդեց, որ Չամիչյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի՝ 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (Ահաբեկչության նախապատրասություն, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 12 տարի ժամկետով):
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը պնդում է, որ Չամիչյանից առգրավված իրերի մեջ արգելված իրեր չկան։ Իրավապահներն առգրավել են սթրայքբոլլ խաղալու սարքավորումներ, որոնք ներկայացվել են որպես ահաբեկչական գործողության նախապատրաստման ապացույց։ Չամիչյանը հուլիսի 10-ին տարվել էր Աջափնյակի դատարան։
ՔԿ-ն հայտնել էր, որ ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ է ձերբակալվել։
ՀՅԴ-ն հուլիսի 10-ին ՔԿ-ն հայտնել էր իր անդամների տներում իրականացված խուզարկությունների մասին և նշել, որ կա ձերբակալված՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, և բերման ենթարկված՝ կուսակցության Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ տեղեկացրել էր, որ ԱԱԾ-ն առգրավել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը:
Ըստ ՔԿ-ի՝ կատարված խուզարկությունների ընթացքում առգրավված նռնակը հանդիսանում է «Ֆ1» տեսակի մարտական նռնակ, իսկ 2 էլեկտրական անդրապայթիչները (դետոնատորները) նույնպես հանդիսանում են ռազմամթերք։