Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հուշարձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա մանրամասնել է, որ բացման արարողությունը կանցկացվի Ազնավուրի անվան հրապարակում։ Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը հավելել է, որ արձանը կտեղադրվի հուլիսի 16-ին՝ պաշտոնական բացումից 2 օր առաջ։ Նա նաև տեղեկացրել է, որ արձանը ձուլվում է Գյումրիում և այս շաբաթ ամբողջությամբ պատրաստ կլինի։
«Սա այն բացառիկ դեպքերից է, երբ Երևանի քաղաքապետարանն իր վրա է վերցրել բոլոր ծախսերը»,- ընդգծել է Ավինյանը։
Ազնավուրի հուշարձանը տեղադրելու աշխատանքներն սկսվել էին 2023-ից, երբ հուշարձանի բաց մրցույթի 37 հայտ-էսքիզներից ոչ մեկը չէր ընտրվել: 2024-ին հայտարարված մրցույթի արդյունքում ժյուրին ընտրել էր Դավիթ Մինասյանի հեղինակած «Լա Բոհեմ» ստեղծագործությունը։
Կարդացեք նաև՝