ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Տեխասի ջրհեղեղից զոհվածների ընտանիքներին, տեղեկանում ենք ԱԳՆ-ի X-ի էջից։
«Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր խլեց։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
ՀՀ ԱԳՆ-ն իր զորակցությունն է հայտնել տուժածներին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով նրանց։
BBC-ն հուլիսի 6-ին տեղեկացրել է, որ ջրհեղեղից զոհվածների թիվը հասել է 51-ի, որոնց թվում 15 երեխա կա։ Նշվում է, որ հարյուրավոր փրկարարներ աշխատում են անհայտ կորած մարդկանց որոնելու համար։
Կորածների թվում Գվադելուպա գետի երկայնքով տեղակայված քրիստոնեական երիտասարդական ճամբարի 27 երեխա, կա հավելել է ԶԼՄ-ն։
Ջրհեղեղը տեղի էր ունեցել հուլիսի 5-ին՝ տեղատարափ անձրևների պատճառով։ Նույն օրը ԶԼՄ-ները հայտնել էին 24 զոհի մասին։