Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 65 կողմ, 30 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (ՀԷՑ) պետականացնելուն միտված նախագիծը:
Խորհրդարանի արտահերթ նիստում այն արագացված ընթացակարգով է քննարկվում՝ 24-ժամյա ռեժիմով: Ժամեր անց պետք է տեղի ունենա նախագծի երկրորդ ընթերցումը:
ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանի շուրջ գործողությունների ֆոնին՝ վարչապետը հունիսի 18-ին հայտարարել էր, թե հասունացել է գործարարին պատկանող ընկերությունն ազգայնացնելու պահը, ապա հայտնել էր, որ դրա պետականացման պլանը պատրաստ է։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հուլիսի 1-ին խորհրդարանում ներկայացրել էր ՀԷՑ-ին առնչվող օրինագիծը, որը, ըստ ընդդիմադիր պատգամավորների, «Տաշիր» ընկերությունների խմբի կալանավորված նախագահ Կարապետյանին պատկանող ընկերությունը «խլելու» նպատակ ունի։
Կարապետյանի ընտանիքը հունիսի 30-ին ՀՀ պետական մարմիններին պաշտոնապես ծանուցել էր ներդրումային վեճ սկսելու մասին: Նշվել է, որ Կարապետյանների ընտանիքը պահանջներ է ներկայացրել Սամվել Կարապետյանի և նրա բիզնեսի դեմ վարչապետի կողմից սկսված արշավի պատճառով, որը հաջորդել էր գործարարի հարցազրույցին:
Կարդացեք նաև
Սամվել Կարապետյանն արձագանքել է ՀԷՑ-ի բաժնետոմսերն ստանալու իշխանությունների ծրագրերի մասին լուրերին
ՀԷՑ-ի ղեկավարությունը պատմել է Երևանի էներգոհամակարգում ներդրումներ կատարելու ծրագրերի մասին
Սամվել Կարապետյանը խոսել է Երևանի կենտրոնում էլցանցի նոր համակարգ ստեղծելու ծրագրերի մասին