ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն սպառնացել է հուլիսին աշխատանքից ազատել ՀԷՑ-ի այն աշխատողներին, որոնք զբաղված են «քաղաքական խարդավանքներով», գրել է նա սոցիալական ցանցերի իր էջերում։
Վարչապետը նշել է, որ ՀԷՑ աշխատակիցներին հավաքների մասնակցել ստիպողները նաև կդատվեն։ Նրա խոսքով՝ ընկերության այն աշխատողները, որոնք «դիմադրում են քաղաքականությամբ զբաղվելուն կամ հավաքներին մասնակցելուն», որևէ խնդիր չեն ունենա։
«Նրանք, ովքեր առաջին երկու խմբերին չենթարկվելու համար հիմա կազատվեն աշխատանքից, հենց հուլիսին կվերականգնվեն, և նրանց բաց թողնված աշխատավարձը կվճարվի»,- խոստացել է վարչապետը։
ՀԷՑ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հուլիսի 30-ի ասուլիսին հայտարարել էր, որ երբեք աշխատողներին չեն ուղղորդել հանրահավաքների կամ ակցիաների մասնակցել։
ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանի շուրջ գործողությունների ֆոնին՝ վարչապետը հունիսի 18-ին հայտարարել էր, թե հասունացել է գործարարին պատկանող ՀԷՑ-ն ազգայնացնելու պահը, ապա հայտնել էր, որ ընկերության պետականացման պլանը պատրաստ է։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հուլիսի 1-ին խորհրդարանում ներկայացրել է ՀԷՑ-ին առնչվող օրինագիծը, որը, ըստ ընդդիմադիր պատգամավորների, «Տաշիր» ընկերությունների խմբի կալանավորված նախագահ Կարապետյանին պատկանող ընկերությունը «խլելու» նպատակ ունի։
Կարդացեք նաև
Սամվել Կարապետյանն արձագանքել է ՀԷՑ-ի բաժնետոմսերն ստանալու իշխանությունների ծրագրերի մասին լուրերին
ՀԷՑ-ի ղեկավարությունը պատմել է Երևանի էներգոհամակարգում ներդրումներ կատարելու ծրագրերի մասին
Սամվել Կարապետյանը խոսել է Երևանի կենտրոնում էլցանցի նոր համակարգ ստեղծելու ծրագրերի մասին