Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից հյուսիս-արևմուտք մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել՝ 2,3 մագնիտուդ հզորությամբ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 25-ին՝ ժամը 22:12-ին, Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժն զգացվել է Մարտունի քաղաքում, ինչպես նաև Լիճք, Երանոս, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն և Ծակքար գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
Այսօր ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր, որ ժամը 21:35-ին Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք 1,9 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել։