• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
04 Հունիս 2026 12:36
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Հայերի ներդրումը նացիզմի դեմ պատերազմում տարած հաղթանակի գործում

Էքսկլյուզիվ,
22 Հունիս 2025 18:30
ShareShareShare
Հայերի ներդրումը նացիզմի դեմ պատերազմում տարած հաղթանակի գործում
telegram

Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ պայքարում հայ զինծառայողների ներդրումը հսկայական էր։ Ընդհանուր առմամբ՝ պատերազմին մասնակցել է շուրջ 600 հազար էթնիկ հայ։ Հայերը ռազմական գործողություններին մասնակցել են ինչպես Խորհրդային բանակի կազմում, այնպես էլ ֆաշիզմի դեմ մարտնչած այլ պետությունների բանակների շարքերում։ Բացի այդ, մեծ դեր է խաղացել թիկունքում ռազմաճակատին ցուցաբերած օգնությունը։

Հաղթանակի նշանակությունն ավելացել է, քանի որ հայ ժողովրդին էքզիստենցիալ վտանգ էր սպառնում 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունն իրագործած Թուրքիայի կողմից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական զորքերը կանգնած էին Հայաստանի սահմանների մոտ՝ այստեղ բերելով զգալի ուժեր՝ 3-րդ դաշտային բանակը։ Սահմանին հերթապահող խորհրդային զորամասերը հետևում էին թուրքական ստորաբաժանումների կենտրոնացմանը։ Ակնհայտ էր՝ Թուրքիան պատրաստ է հարձակման և միայն հարմար պահի է սպասում։ Եթե Խորհրդային Միությունը, այդ թվում հայերի օգնությամբ, չհաղթեր Ստալինգրադի ճակատամարտում, Թուրքիան կներխուժեր Անդրկովկաս։ Այդ ճակատամարտին մասնակցել է 30 հազար հայ, նրանց մեկ երրորդը զոհվել է։

«Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայերը, սկսած շարքայինից՝ վերջացրած մարշալով, անմահացրին իրենց անունները քաջարի զինվորների չմարող փառքով»,- պատերազմից հետո ասել է Խորհրդային Միության մարշալ Գեորգի Ժուկովը։

Armenia Today-ը հավաքել է հայ ժողովրդի բոլոր սխրանքները, որոնք կատարվել են ինչպես Խորհրդային բանակի կազմում, այնպես էլ ֆաշիզմի դեմ մարտնչած այլ պետությունների բանակների շարքերում։

Գերմանիայի հարձակումը հետ մղելը և օգնությունը թիկունքում

1941 թվականի հունիսի 22-ին նացիստական Գերմանիան ներխուժեց ԽՍՀՄ։ Գերմանացի բռնապետ Ադոլֆ Հիտլերը նախատեսում էր ջախջախել և նվաճել Խորհրդային Միությունը մինչև 1941 թվականի ձմեռ, և պատերազմի առաջին ամիսներին թշնամուն հաջողվեց գրավել երկրի ամբողջ եվրոպական մասը: Սովետական բանակը ծանր կորուստներ ունեցավ և նահանջեց կատաղի մարտերից հետո:

Խորհրդային Միության բոլոր ժողովուրդները ոտքի ելան թշնամու դեմ պայքարելու։ Խորհրդային Հայաստանը մոբիլիզացրել է իր բոլոր նյութական և մարդկային ռեսուրսները՝ ռազմական ջանքերին աջակցելու համար։ Բանակին օգնելու համար Հայաստանն արտադրում էր սինթետիկ կաուչուկ, տարբեր տեսակի զինամթերք և սպառազինություն, ինչպես նաև պարենամթերք։ Ժողովուրդը միջոցներ էր հավաքում ինքնաթիռների, տանկերի կառուցման համար։

Յուրաքանչյուր հինգերորդը մեկնել է ռազմաճակատ. Հայաստանի մոբիլիզացիան՝ համաշխարհային պատերազմի տարիներին

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում բնակվող շուրջ 1,5 մլն մարդուց յուրաքանչյուր հինգերորդը մեկնել է ռազմաճակատ: Ընդհանուր առմամբ՝ երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել է շուրջ 600 հազար էթնիկ հայ, որոնցից ավելի քան 300 հազարը Խորհրդային Հայաստանից էին, իսկ 200 հազարը՝ միութենական այլ հանրապետություններից:

Ավելի քան 100 հազար հայ զորակոչվել է դաշնակից տերությունների, հիմնականում՝ ֆրանսիական բանակ, իսկ գրեթե 20 հազարը՝ ԱՄՆ բանակ։ Պատերազմից չի վերադարձել ավելի քան 200 հազար հայ, ինչը կազմում է Հայաստանի նախապատերազմյան բնակչության մոտ 1/7-րդ մասը:

Ազգային դիվիզիաները և հայ զինծառայողների սխրանքները

Պատերազմի սկզբում կազմավորվել է հայկական վեց դիվիզիա, որոնցից ամենահայտնիներն են 89-րդ և 409-րդ դիվիզիաները։ 409-րդ դիվիզիան իր հաղթական ուղին սկսել է Հյուսիսային Կովկասում և ավարտել պատերազմը՝ մասնակցելով Ավստրիայի և Չեխոսլովակիայի ազատագրման մարտերին։ 89-րդ Թամանյան դիվիզիան հայտնի դարձավ՝ անցնելով մարտական ճանապարհ Հյուսիսային Կովկասից մինչև Բեռլին: Շատ հայեր նույնպես կռվել են գրավյալ տարածքներում՝ պարտիզանական ջոկատներում։

Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացել են 107 զինվոր և սպա։ Այդ բարձր կոչումն ստացել են ևս 10-ը՝ Հայաստանի ազգային փոքրամասնություններից։ Խորհրդային Միության կրկնակի հերոսներ են դարձել ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանը և օդաչու Նելսոն Ստեփանյանը: Ստեփանյանը 1700 մարտական թռիչք է իրականացրել, թշնամու 13  նավ է խորտակել։ 

Եվս 27 հայ զինծառայող դարձել են Փառքի շքանշանի լիակատար ասպետներ, ինչը Խորհրդային Միության հերոսի կոչմանը հավասարեցված պարգև է: Հայրենական մեծ պատերազմի տարիներին հայերը ռազմաճակատին տվել են 64 գեներալ, ավիացիայի մեկ մարշալ և մեկ ծովակալ։ Պատերազմից հետո ռազմական գործողություններին մասնակցած ևս 83 հայ սպա արժանացել է գեներալի կոչման։ Խորհրդային Միության ժողովուրդների շարքում հայերը Խորհրդային Միության հերոսների թվով վեցերորդ տեղն են զբաղեցնում։

Հովհաննես (Իվան) Բաղրամյան՝ Խորհրդային Միության մարշալ, Հովհաննես Իսահակյան (Իվան Իսակով)՝ Խորհրդային Միության նավատորմի ծովակալ, Արմենակ Խանփերյանց (Սերգեյ Խուդյակով)՝ ավիացիայի մարշալ, Համազասպ Բաբաջանյան՝ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ և Սերգեյ Ագանով՝ ինժեներական զորքերի մարշալ։ Մարշալ Բաղրամյանը պատերազմի ընթացքում ղեկավարել է 1-ին մերձբալթյան, իսկ հետագայում՝ 3-րդ Բելառուսական ռազմաճակատը։ Ծովակալ Իսակովը ԽՍՀՄ ռազմածովային ուժերի ժողկոմի առաջին տեղակալն էր և ծովային գլխավոր շտաբի պետը։ Ավիացիայի մարշալ Խանփերյանցը պատերազմի տարիներին Կարմիր բանակի ռազմաօդային ուժերի շտաբի պետը և հրամանատարի տեղակալն էր։ 

Ավելի քան 60 հայ գեներալ հրամանատար էր պատերազմի բոլոր ճակատներում, նրանց թվում էին երեք բանակի և երեք կորպուսի հրամանատարներ։ Հաղթանակի գործում առանձնահատուկ ներդրում են ունեցել հայ հետախույզները։ Հետախուզության պատմության մեջ ոսկե տառերով է գրվել Գևորգ Վարդանյանի խմբի սխրանքը, որը բացահայտել է 1943 թվականի նոյեմբերին Թեհրանի խորհրդաժողովի մասնակից պետությունների ղեկավարներին վերացնելու ֆաշիստական դավադրությունը: Գործողության ղեկավարումն իրականացրել է Թեհրանում խորհրդային հետախուզության ռեզիդենտ Իվան Աղայանցը։

Հաղթական քոչարին՝ պարտված Ռայխստագի պատերի տակ

Հայկական ԽՍՀ-ում կազմավորված խորհրդային դիվիզիաները և հայ մարտիկները խորհրդային զորքերի կազմում մտան Եվրոպա՝ ազատելով երկրներն ու ժողովուրդներին ֆաշիստական լծից։

Շատերն իրենց փառավոր ուղին ավարտեցին Վարշավայում, Պրահայում և Վիեննայում։ 1945-ի մայիսին Թամանյան 89-րդ դիվիզիայի հայ մարտիկները պարտված Ռայխստագի պատերի տակ տոնեցին Բեռլինի գրավումը։ Նրանք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը տոնեցին հանդիսավոր քոչարիով՝ հինավուրց զինվորական պարով: Գեներալ Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ Թամանյան դիվիզիան ազգային դիվիզիաներից առաջինն ու միակն էր, որ մտավ Գերմանիայի տարածք։

Պարտիզանական շարժում և դիմադրության ջոկատներ

Հայերն իրենց դրսևորել են ոչ միայն որպես կանոնավոր զորքերի հրամանատարներ և մարտիկներ, այլև զգալի ներդրում են ունեցել պարտիզանական շարժման և դիմադրության ջոկատների գործողություններում ինչպես Խորհրդային Միությունում, այնպես էլ Եվրոպայի երկրներում:

Ֆրանսիայում Ալեքսանդր Ղազարյանի պարտիզանական ջոկատը կազմում էր 1200 հայ։ Ֆրանսիական Դիմադրության շարժման ամենահայտնի մասնակիցներից մեկը՝ Միսաք Մանուշյանը (1909-1944), դարձավ Ֆրանսիայի ազգային հերոս։ Գերմանիայի կողմից Ֆրանսիայի օկուպացիայից հետո կնոջ՝ Մելինեի հետ մասնակցել է ֆրանսիական Դիմադրության շարժմանը։ Մանուշյանի հրամանատարությամբ խումբը գրեթե 30 հաջող հարձակում է իրականացրել գերմանացի օկուպանտների վրա։ Մանուշյանը ձերբակալվել է 1943 թվականի նոյեմբերին։ 1944 թվականի փետրվարի 21-ին նա մահապատժի է ենթարկվել իր խմբի 21 անդամի հետ միասին։

Պատերազմի հիշողությունը Հայաստանում և Հայաստանից դուրս

Ամեն տարի մայիսի 9-ին Մոսկվայում տեղի է ունենում Հաղթանակի շքերթ, որին տասնամյակներ շարունակ մասնակցել են նաև հայ զինծառայողներ: Վերջին տարիներին Հայաստանն այդ իրադարձություններին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով։ 

«Հիշողության այգի» միջազգային նախաձեռնության շրջանակում Երևանում տեղի է ունեցել խորհրդանշական ծառատունկ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի զոհերի։ Հաղթանակի օրը Երևանում նշվում է նաև «Անմահ գունդ» քայլերթով, որը կազմակերպել է համանուն հայրենասիրական հասարակական կազմակերպությունը: 2025 թվականին այն նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։ Շարասյունը ղեկավարում էին թմբկահարները, նրանց հետևում պատերազմի մասնակիցների հարազատներն էին՝ նրանց դիմանկարներով։

Նրանց ձեռքին Հայաստանի և Ռուսաստանի դրոշներ, գեորգիևյան ժապավեններ, ինչպես նաև մարտադաշտերում զոհված հերոսների լուսանկարներն էին։ Մասնակիցների թվում էին քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, վետերաններ և երիտասարդներ: Այս երթը դարձավ սերունդների շարունակականության, հպարտության և հաղթանակի երախտագիտության խորհրդանիշ։

Հայաստանում մայիսի 9-ն ավանդաբար ունի նաև առանձնահատուկ նշանակություն։ Երկրում այդ օրը նշվում է նաև մայիսյան «Եռատոնը»: Հայ ժողովուրդն այդ օրը նշում է 1945 թվականի Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը, Արցախյան Շուշիի ազատագրումը ադրբեջանական օկուպացիայից և 1992 թվականին Արցախի Պաշտպանության բանակի ստեղծումը։

telegram
Tags: Арменияհաղթանակհայերի ավանդՀայրենական մեծ պատերազմՆերդրում

Հարակից հրապարակումներ

Ընտրողը փնտրում է «ուժեղ ձեռք», որը թույլ չի տա ՀՀ-ի խաթրին կպնել․ Աթանեսյան

Ընտրողը փնտրում է «ուժեղ ձեռք», որը թույլ չի տա ՀՀ-ի խաթրին կպնել․ Աթանեսյան

02 Հունիս 2026 22:49

Հայաստանյան ընտրողների, հատկապես երիտասարդության կեսի հրաժարումն ընտրական գործընթացներին մասնակցելուց ոչ թե անտարբերություն է, այլ առաջարկվող քաղաքական ձևաչափի գիտակցված մերժում, Armenia...

Տնտեսության դիվերսիֆիկացիա չկա, կա միայն 38%-ով կախվածություն մեկ շուկայից․ տնտեսագետ

Տնտեսության դիվերսիֆիկացիա չկա, կա միայն 38%-ով կախվածություն մեկ շուկայից․ տնտեսագետ

27 Մայիս 2026 11:40

Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդաշարի հյուր, տնտեսագետ և «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Լիլիթ Ղարաջյանն անդրադարձել է ՀՀ-ի տնտեսական...

Սև PR ու Պանդորայի արկղ․ Հակոբյանը կանխատեսել է ընտրարշավի ամենաթեժ փուլը

Սև PR ու Պանդորայի արկղ․ Հակոբյանը կանխատեսել է ընտրարշավի ամենաթեժ փուլը

25 Մայիս 2026 18:00

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդման եթերում հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում իշխանությունն ընտրել է...

Շալվարը մեր հագից ընկնելով՝ վազում ենք ԵՄ-ի հետևից. տնտեսագետ

Շալվարը մեր հագից ընկնելով՝ վազում ենք ԵՄ-ի հետևից. տնտեսագետ

21 Մայիս 2026 18:00

Տնտեսագետ, ՏՏ ոլորտի տվյալների վերլուծաբան Սամվել Աշոտյանն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդմանն անդրադարձել է ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հնարավոր դուրս...

Քարոզարշավ. նույնատիպ օրեր, «ընտրովի» ճնշումներ

Քարոզարշավ. նույնատիպ օրեր, «ընտրովի» ճնշումներ

16 Մայիս 2026 21:15

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնց մասնակցում է 19 քաղաքական ուժ, մայիսի 8-ից հունիսի 5-ը ներառյալ նախընտրական քարոզչություն...

«Դիլետանտ կառավարում է ամենուր»․ ի՞նչ է առաջարկում «Նոր ուժ»-ը Երևանի խնդիրների համար

«Դիլետանտ կառավարում է ամենուր»․ ի՞նչ է առաջարկում «Նոր ուժ»-ը Երևանի խնդիրների համար

15 Մայիս 2026 18:11

Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդման շրջանակում «Նոր ուժ» կուսակցության Երևանի ավագանու անդամ, բժիշկ Քրիստինա Վարդանյանն անդրադարձել է կուսակցության...

Load More
Xosum
  • Լուրեր
Шойгу: власти Армении ищут поддержки у «источника угроз»

Հայաստանն շուրջ 700 մլն դոլար կկորցնի ՌԴ-ում իր գյուղմթերքի չիրացման դեպքում. ՌԴ ԱԽ

04 Հունիս 2026 12:17

Կառավարությունը կփոխհատուցի պտուղբանջարեղեն և ծաղիկ արտահանողներին

04 Հունիս 2026 11:51
ՀՀ-ն և ԱՄՆ-ն ստորագրել են TRIPP-ի շրջանակային համաձայնագիրը

ՀՀ-ն և ԱՄՆ-ն ստորագրել են TRIPP-ի շրջանակային համաձայնագիրը

04 Հունիս 2026 11:44
В Армении утвержден план учебных сборов для военнообязанных в запасе

ԶՈւ-ում հունիսի 8-ից կմեկնարկի ամառային զորակոչը

04 Հունիս 2026 11:33
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

04 Հունիս 2026 11:28
Կառավարության նիստ (ուղիղ)

Կառավարության նիստ (ուղիղ)

04 Հունիս 2026 11:06
Սասուն Միքայելյանի տղաները փորձում են սպառնալիքով ձայներ հավաքել ՔՊ-ի օգտին․ ԶԼՄ

Սասուն Միքայելյանի տղաները փորձում են սպառնալիքով ձայներ հավաքել ՔՊ-ի օգտին․ ԶԼՄ

04 Հունիս 2026 10:50
ՔԿ-ն խուզարկություններ է սկսել «Ուժեղ Հայաստանին» առնչվող 50-ից ավելի հասցեում

ՔԿ-ն խուզարկություններ է սկսել «Ուժեղ Հայաստանին» առնչվող 50-ից ավելի հասցեում

04 Հունիս 2026 10:25
Երևանում մեկնարկել է YSAF-ի «վայրի արվեստ» երաժշտական ​​փառատոնը

ՌԴ-ից ՀՀ եկած մինչև 55-ամյա տղամարդկանց վարժական հավաքի են տանում․ ԶԼՄ

04 Հունիս 2026 10:23
Ջերմոցատերերը կառավարությունից իրենց խնդիրների լուծման հստակ պատասխան չեն ստացել. ԶԼՄ

Ջերմոցատերերը կառավարությունից իրենց խնդիրների լուծման հստակ պատասխան չեն ստացել. ԶԼՄ

04 Հունիս 2026 10:04
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 4-ին ՀՀ-ում հոսանքի պլանային ընդհատումների մասին

04 Հունիս 2026 08:33
Коммерческий курс в банках Армении на 1 июня

Տարադրամի փոխարժեքը հունիսի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

04 Հունիս 2026 08:28

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 4-ին

04 Հունիս 2026 07:36

Կալանքի նպատակը Փաշինյանի մասին անհերքելի փաստերի հրապարակումը կանխելն է․ Օսիպյան

04 Հունիս 2026 00:27
Ադրբեջանցիներն ընկերությունների միջոցով հողերի սեփականատեր կդառնան. Կարապետյան

Ադրբեջանցիներն ընկերությունների միջոցով հողերի սեփականատեր կդառնան. Կարապետյան

03 Հունիս 2026 23:35
Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հօդս է ցնդելու․ «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Երևանում

Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հօդս է ցնդելու․ «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Երևանում

03 Հունիս 2026 22:45
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը Գավառում (ուղիղ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը Գավառում (ուղիղ)

03 Հունիս 2026 21:00
Ռուբիոն ԱՄՆ դիվանագետներին հանձնարարել է այլ երկրներից շտապ միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ

ԱՄՆ-ն Վրաստանից հարաբերությունները բարելավելու մասին ազդակ է ստացել. Ռուբիո

03 Հունիս 2026 20:35
Euronews-ի հոդվածի թվերը չեն արտացոլում Breavis-ի հրապարակած արդյունքները․ CivilNet

Euronews-ի հոդվածի թվերը չեն արտացոլում Breavis-ի հրապարակած արդյունքները․ CivilNet

03 Հունիս 2026 19:42
Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին

Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին

03 Հունիս 2026 18:43
Մեր ուժը կաշառք տալու խնդիր չունի, մեզ աջակցում են. Մելոյան

Մեր ուժը կաշառք տալու խնդիր չունի, մեզ աջակցում են. Մելոյան

03 Հունիս 2026 18:30
Եթե Փաշինյանն ինձ լսեր, պատերազմը կանգ կառներ Ֆիզուլիում․ Կարապետյան

Եթե Փաշինյանն ինձ լսեր, պատերազմը կանգ կառներ Ֆիզուլիում․ Կարապետյան

03 Հունիս 2026 18:26
Իրանն ստացել է Հորմուզի նեղուցով անցման համար առաջին վճարը

ԵՄ-ն կվերաուղղորդի Aspides առաքելությունը Հորմուզի ականազերծման համար

03 Հունիս 2026 18:16
ԱՄՆ-ում ռեփեր Փի Դիդիի դեմ նոր հետաքննություն է սկսվել

ԱՄՆ-ում ռեփեր Փի Դիդիի դեմ նոր հետաքննություն է սկսվել

03 Հունիս 2026 18:00
«Մոլորեցնող տեղեկություն», «հակասահմանադրական է»․ արցախցիներին մերժել են ընտրել

«Մոլորեցնող տեղեկություն», «հակասահմանադրական է»․ արցախցիներին մերժել են ընտրել

03 Հունիս 2026 17:15
«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Հանրապետության հրապարակում (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Հանրապետության հրապարակում (ուղիղ)

03 Հունիս 2026 16:53
СМИ узнали позицию Кремля по Армении после вашингтонского соглашения

Ընտրություններից հետո կմեկնեմ Մոսկվա՝ հանդիպելու Պուտինի հետ․ Փաշինյան

03 Հունիս 2026 16:39
Ընտրել սեփական ուղին՝ առանց վախի. կայացավ «Կյանքս» եռագրության եզրափակչի պրեմիերան

Ընտրել սեփական ուղին՝ առանց վախի. կայացավ «Կյանքս» եռագրության եզրափակչի պրեմիերան

03 Հունիս 2026 15:54
Արթիկում ՔՊ-ականնե՞րն են ծեծել քաղաքացուն․ ինչ է հայտնի

Արթիկում ՔՊ-ականնե՞րն են ծեծել քաղաքացուն․ ինչ է հայտնի

03 Հունիս 2026 15:12
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ ԵՄ և ԵԱՏՄ շուկաների անհամատեղելիության մասին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ ԵՄ և ԵԱՏՄ շուկաների անհամատեղելիության մասին

03 Հունիս 2026 14:52
Шойгу: власти Армении ищут поддержки у «источника угроз»
Արտաքին քաղաքական

Հայաստանն շուրջ 700 մլն դոլար կկորցնի ՌԴ-ում իր գյուղմթերքի չիրացման դեպքում. ՌԴ ԱԽ

04 Հունիս 2026 12:17

Հայաստանն ավելի քան 700 մլն դոլար (ավելի քան՝ 250 միլիարդ դրամ - խմբ.) կկորցնի, եթե իր գյուղատնտեսական արտադրանքը չիրացվի Ռուսաստանի...

Read moreDetails
Տնտեսություն

Կառավարությունը կփոխհատուցի պտուղբանջարեղեն և ծաղիկ արտահանողներին

04 Հունիս 2026 11:51

ՀՀ կառավարությունը նախատեսում է պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանողներին հունիսի համար փոխհատուցել ծախսերի մի մասը՝ արտադրանքն այլընտրանքային շուկաներ մատակարարելու դեպքում: Որոշումն...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ