Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ֆրանսիայի բաց առաջնության՝ «Ռոլան Գարոսի» մրցաշարի երրորդ շրջան՝ հաղթանակ տանելով ավստրիացի Սեբաստիան Օֆների նկատմամբ, հայտնում է championat.com-ը։
Մրցամարտը տևել է 4 ժամ, 3 րոպե և ավարտվել 7:5, 3:6, 7:5, 4:6, 6:2 հաշվով՝ Խաչանովի օգտին։ Հաջորդ փուլում Կարեն Խաչանովը կմրցի Մարտոն Ֆուչովիչի և Թոմի Փոլի միջև խաղի հաղթողի հետ։
Ֆրանսիայի բաց առաջնության մեկնարկում Խաչանովը 6:4, 6:4, 6:4 հաշվով առավելության էր հասել աշխարհի 80-րդ ռակետ, ավստրալացի Ալեքսանդար Վուչիչի նկատմամբ։