Այսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարիկ գետում հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին,
հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ըստ տեղեկության՝ մարմինը հայտնաբերել են Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ։
Մայիսի 4-ին Shamshyan.com-ը
հայտնել էր, որ Մարմարիկ գետի երկայնքով քաղաքացիները, փրկարարներն ու իրավապահները որոնում են 2 տարեկան երեխայի, որը, ըստ ահազանգի, կորել է գետի ափին։
Մայիսի 5-ին Քննչական կոմիտեն երեխայի անհետացման փաստի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։