Երևանի քաղաքապետարանը նախատեսում է թույլտվություն տալ Թումանյան փողոցում գտնվող պատմական շենքի քանդմանը և տեղում բազմահարկի կառուցմանը, հայտնել է ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացուցիչ Պեդրո Զարոկյանը:
«Երևանի քաղաքապետարանը, առանց որևէ քննարկման (չզեկուցվող) այս երեքշաբթի օրվա ավագանու նիստին, ուզում է թույլտվություն տալ Թումանյան փողոցում գտնվող այս գեղեցիկ, 4-հարկանի պատմական շենքի քանդմանը և փոխարենը թույլատրել 12-հարկանի շենքի կառուցումը, որը նախագծել է ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ով հայտնի է նախորդ կոռումպացված ռեժիմի հետ համագործակցությամբ՝ ոչնչացնելով Երևանի հին ճարտարապետությունը»,- գրել է Զարոկյանը։
2024 թվականի հունվարին Երևանի քաղաքապետարանը որոշել էր Մայր Հայաստան արձանի հարակից ավտոկայանատեղիի տարածքում թենիսի կորտեր կառուցել։ Քաղաքապետարանը քննարկել էր նաև Օղակաձև այգու վերակառուցման, «Արարատ» թենիսի ակումբի քանդման հնարավորությունը։ Ճարտարապետ Կարեն Դոլուխանյանը հայտարարել էր թենիսի կորտերի քանդման հանրային պահանջի բացակայության մասին: