Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը քննարկել են Երևան-Բրյուսել հարաբերությունների օրակարգային հարցեր, հաղորդում է կառավարությունը:
Գրիգորյանն ու Մարագոսը խոսել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման ընթացքի շուրջ։
Համաձայնագիրը, որը քաղաքական շատ ավելի խորը համագործակցություն է ենթադրում Հայաստանի և եվրոպական կառույցի միջև, այսօր նաև կառավարությունում է քննարկվել: Կարևորվել է դրա իրագործման ռազմավարական նշանակությունը՝ ընդգծելով, որ այն առանցքային նշանակություն ունի Հայաստան-Եվրոպական միություն գործընկերային հարաբերություններում։
ԱԺ-ն մարտի 26-ին ամբողջությամբ ընդունել էր ԵՄ-ին ՀՀ անդամակցության մասին օրինագիծը: