Մայիսի 4-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագավանքի փողոցում թիվ 48 երթուղին սպասարկող GAZelle մակնիշի միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին, ինչի հետևանքով 5 տուժած հոսպիտալացվել է, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Մեկ տուժած տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն և չի հոսպիտալացվել, հավելել են ծառայությունից։
Դեպքի վայր մեկնած փրկարարները հոսանքազրկել են միկրոավտոբուսը, փակել գազի բալոնի փականը։