ՀՀ կառավարությունն ապրիլի 30-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու նախագծին։
Համաձայնագիրը, որն ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 15-ին, նախատեսվում է երկուստեք համագործակցություն պետությունների քաղաքացիների իրավունքների պաշտպանության ոլորտում, այդ թվում՝ նաև տեղեկատվական համագործակցություն։ Խոսքը, մասնավորապես վիճակագրական, իրավական և գիտամեթոդական տեղեկատվության փոխանակման, երկու պետության քաղաքացիների մասին տեղեկությունների, փորձի փոխանակման մասին է։
Համաձայնագրի վավերացումը նախատեսում է նաև կողմ պետությունների քաղաքացիների իրավունքների, այդ թվում՝ իրենց ընտանիքների անդամների բնակության իրավունքի պաշտպանություն՝ բնակության համար տրված թույլտվության ժամկետների ընթացքում։ Փաստաթուղթը թույլ է տալիս քննարկել կողմ պետությունների տարածքում գտնվելու կացության հիմքեր ունեցող անձանց իրավական կարգավիճակի վերաբերյալ հարցերը։