Սևան-Երևան ճանապարհի սկզբնամասում գտնվող գազալցակայանում ապրիլի 29-ին պայթյուն է տեղի ունեցել, Armenia Today-ին հայտնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ այս պահին տուժածների մասին ահազանգ չունեն, պայթյունի հետևանքով ավտոմեքենաներ են վնասվել։
Պայթյունի մասին ահազանգը Սևանի բաժնի ոստիկանությունն ստացել է 9։37-ին։
«Այս պահին կազմվում են համապատասխան փաստաթղթեր՝ քննչական մարմին ուղարկելու համար»,- հավելել են ՆԳՆ-ից։