Պաշտոնական այցով Տալլինում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 27-ի երեկոյան հանդիպում է ունեցել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։
Վարչապետն անդրադարձել է Էստոնիա այցի շրջանակում քննարկվելիք թեմաներին, երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին:
Փաշինյանը ներկայացրել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, անդրադարձել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարման հնարավորություններին:
Նա պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են տարածաշրջանային գործընթացներին, ՀՀ կառավարության խաղաղության օրակարգին, առաջնահերթություններին, Հայաստանի զարգացմանը միտված ծրագրերին ու նախաձեռնություններին։
Նշենք, որ Փաշինյանն Էստոնիա էր մեկնել ապրիլի 27-ին։ Նախատեսվում են հանդիպումներ երկրի նախագահ Ալար Կարիսի, խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարիի և վարչապետ Քրիստեն Միխալի հետ։