Ապրիլի 6-ին քանդակագործ Արա Սարգսյանի և նկարիչ Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում կբացվի հայ կին նկարչուհիների ցուցահանդեսը:
«Կանայք արվեստում» խորագրով ցուցահանդեսը նվիրված է Սարգսյանի 123-ամյակին ու Մայրության և գեղեցկության տոնին։
Ցուցահանդեսին կներկայացվեն Դիանա Օհանյանի, Մարգարիտա Սիրունյանի, Նոնա Նարեկացու, Ալվինա Աբելյան-Բարխուդարովայի, Մարգո Հարությունյանի, Զոյա Ասլիկյանի և Գայանե Պետրոսյանի աշխատանքները:
Միջոցառմանը տեղի կունենա վարպետաց դաս՝ նկարչություն գինով և լոսկուտներով բացիկների պատրաստում։ Ելույթ կունենա «Արար» երգչախումբը։