Արցախի խորհրդարանը Շվեյցարիայի կառավարությանը կոչ է արել օգտագործել իր ապացուցված փորձը որպես չեզոք միջնորդ՝ նախաձեռնելու միջազգային քննարկումներ բռնի տեղահանված հայերին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու իրավունքի վերաբերյալ։
Այս կապակցությամբ պատգամավորները մարտի 13-ին բողոքի ակցիա կանցկացնեն Երևանում՝ Շվեյցարիայի դեսպանատան դիմաց։ Խորհրդարանը հիշեցրել է, որ 2024 թվականի դեկտեմբերին Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային խորհուրդը, բանաձև էր ընդունել՝ կառավարությանը կոչ անելով կազմակերպել միջազգային համաժողով՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Ակցիայի ընթացքում մասնակիցները երախտագիտություն կհայտնեն Շվեյցարիայի խորհրդարանին ստորին պալատի ձեռնարկած քայլերի համար և կոչ կանեն վերին պալատին ընդունել այս բանաձևը։
2024 թվականի դեկտեմբերին Շվեյցարիայի Ազգային խորհուրդը հավանություն էր տվել բանաձևին, որով երկրի կառավարությանը կոչ էր արվում կազմակերպել խաղաղության միջազգային համաժողով՝ ապահովելու Արցախի ժողովրդի՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքները։ Բանաձևն ավելի վաղ՝ հոկտեմբերին, ընդունվել էր Շվեյցարիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից։
Բեռլինում տեղի է ունեցել ակցիա՝ ադրբեջանական բանտերից հայ գերիների ազատ արձակման կոչով
Բեռլինում տեղի է ունեցել ակցիա՝ ադրբեջանական բանտերից հայ ռազմագերիների և քաղբանտարկյալների ազատ արձակման մասին միջազգային հանրությանն ուղղված կոչով։ Այս մասին...