Հայաստանի Ազգային ժողովի կին պատգամավորներն ու աշխատակիցները մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, կստանան 70 հազար դրամ հավելավճար։ Այս որոշումն ստորագրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Կանայք կազմում են Հայաստանի խորհրդարանի պատգամավորների 36,4%-ը։
2024 թվականին՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Armenia Today-ը հարցում էր անցկացրել երևանցիների շրջանում՝ պարզելու, թե ինչպե՞ս են նրանք նախատեսում նշել Մարտի 8-ը։