Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի աշխարհահռչակ կոմպոզիտոր Հանս Ցիմերի երաժշտությանը նվիրված երեկո, հաղորդում է համերգի կազմակերպիչ RED EVENTS & Distribution ltd-ը։
Համերգը կկայանա մարտի 15-ին՝ ժամը 19:00-ին՝ Mystery Ensemble-ի ժամանակակից նվագախմբի կատարմամբ։ Համերգային ծրագրում ընդգրկված են ընտրված ստեղծագործություններ Gladiator, Inception, Interstellar, The Pirates of the Caribbean և շատ այլ ֆիլմերից: Տոմսերի գները տատանվում են 4500 դրամից մինչև 12 000 դրամի սահմաններում:
Հանս Ցիմերը 21-րդ դարի ամենահայտնի, ազդեցիկ և կոմերցիոն առումով հաջողակ կինոկոմպոզիտորներից է։ Նա կրկնակի «Օսկարի» դափնեկիր է (որի համար առաջադրվել է 12 անգամ), երեք անգամ՝ «Ոսկե գլոբուսի» և «Գրեմմիի» քառակի դափնեկիր։ Ցիմերը հսկայական ազդեցություն է ունեցել հոլիվուդյան կինոյի և, ընդհանրապես, փոփ մշակույթի ժամանակակից պատմության վրա։
Նա ծնվել է Մայնի Ֆրանկֆուրտում 1957 թվականին՝ հրեական ընտանիքում, բայց դեռահաս տարիքում տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, որտեղ հաճախել է մասնավոր Hurtwood House դպրոց։ Գերմանական հեռուստատեսությամբ Մեծ Բրիտանիա տեղափոխվելու իր պատճառները բացատրելով՝ կոմպոզիտորն ասել է. «Հայրս մահացավ, երբ դեռ երեխա էի, ինչ-որ կերպ աստիճանաբար մոտեցա երաժշտությանը, որը դարձավ իմ լավագույն ընկերը»:
Հոլիվուդում Ցիմերին անվանում են «գերմանական մեքենա»։ Իր երկարամյա կարիերայի ընթացքում նա երբեք չի դադարել աշխատել և չի իջեցրել որակի նշաձողը։ Գլխապտույտ, լարված սիմֆոնիկ մասերի և էլեկտրոնիկայի վարպետը հատկապես մեծ ճանաչում է ձեռք բերել ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի հետ համագործակցության շնորհիվ։ Հանսն աշխատել է նրա գրեթե բոլոր ֆիլմերի վրա։
Ցիմմերը հայտնի է իր երաժշտությամբ այնպիսի ֆիլմերի և մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար, ինչպիսիք են՝ «Անձրևի մարդը», «Առյուծ արքան», «Եգիպտոսի արքայազնը», «Հոգին: Կիմարոնի հովատակը», «Ռոքը», «Բլեք բազեն», «Գլադիատորը», «Հրեշտակները և դևերը», «Փարլ Հարբորը» և այլն:
Բելգիական հայտնի HOOVERPHONIC փոփ խումբը համերգով հանդես կգա Երևանում
Աշխարհահռչակ HOOVERPHONIC խումբը Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգով հանդես կգա Երևանում, հայտնում է նվագախմբի կայքը։ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի...