Առանց միջազգային երաշխիքների ոչ մի արցախցի չի վերադառնա Ղարաբաղ, ասուլիսին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Եթե խոսքը գնում է վերադարձի մասին, ապա այդ վերադարձը ենթադրում է որոշակի երաշխիքների փաթեթ։ Դա արդեն բանակցային գործընթացի հարց է՝ կարողանո՞ւմ ես հասնել այս փաթեթի լիարժեքությանը, թե՞ ոչ։ Այդ փաթեթից է կախված լինելու, թե ղարաբաղցիների քանի՞ տոկոսն է վերադառնալու»,- ասել է Քոչարյանը։
Նրա խոսքով՝ ամենավատը ոչինչ չանելն է։ Եթե այդ հարցն ընդհանրապես չի քննարկվում, ապա ինքնակամ հրաժարվում ես Ադրբեջանի վրա ազդելու հնարավոր լծակից։
«Էթնիկ զտումն իրենք են արել։ Դա նշանակում է՝ էթնիկ զտման փաստը բերել բանակցային սեղան։ Հայաստանը բազմաթիվ անգամ դիվանագիտական գործոններից հրաժարվում է։ Օրինակ՝ այն, ինչ կատարվեց Կիրանցում։ Դրա դիմաց հնարավո՞ր էր ինչ-որ հարցի շուրջ պայմանավորվել։ Փորձե՞լ են՝ ոչ»,- հավելել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Երևան քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Երևան քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Ըստ...