Դեկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն, ինչի հետևանքով զոհվել է 39-ամյա ուղևոր Ն․ Հ․-ն, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչությունը դեպքի մասին ահազանգն ստացել է ժամը 11:41-ին։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել UAZ մակնիշի ավտոմեքենայում։
Նշվում է նաև, որ պայթյունի հետևանքով գազալցակայանի աշխատակիցը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը
Հրշեջ-փրկարարները մարել են Գեղարքունիքի մարզի Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Ըստ գերատեսչության՝...






































