ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է դեկտեմբերի 23-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքն ավելացել է 0,53 դրամով՝ կազմելով 395,58 դրամ։ Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0,63 դրամով և կազմել 411,09 դրամ։
Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3,93 դրամ և նախորդ օրվա համեմատ ավելացել է 0,08 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 496,33 դրամ՝ ավելանալով 2,24 դրամով։