Աստղագետները հայտնում են սպասվող գեոմագնիսական փոթորկի մասին, որը մեզ կհարվածի հոկտեմբերի 10-ին և 11-ին՝ սկսած Երևանի ժամանակով 20:00-ից, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Ըստ ԱՄՆ Օվկիանոսների և մթնոլորտի ազգային վարչության (NOAA), այն կլինի G3 դասի «ուժեղ», բայց կարող է ուժեղանալ մինչև G4 «շատ ուժեղ» դասի»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա:
Ազիզյանը մանրամասնել է, որ արևային բիծը՝ AR3848-ը, ժայթքել է հոկտեմբերի 9-ին՝ 01:50 (UTC) և 12:40 (UTC) ժամերին՝ առաջացնելով X1.8 և X1.5 դասի երկու բռնկում:
Սփյուռքի համախմբում և Հայկական հարցի առաջ մղում. Պողոս Նուբար Փաշայի ներդրումը հայ ժողովրդի ճակատագրում՝ բարեգործի 174-ամյակի առթիվ
174 տարի առաջ՝ 1851 թվականի օգոստոսի 2-ին, ծնվել է ականավոր բարերար, գյուտարար, գործարար և դիվանագետ Պողոս Նուբար Փաշան: Պողոս Նուբարը...