• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
06 Հունիս 2026 03:56
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Ազատ արձակվելու հնարավորությունները նվազում են. Le Figaro-ն՝ Բաքվում պահվող հայերի ճակատագրի մասին

Աշխարհում, Արցախ,
20 Սեպտեմբեր 2024 20:22
ShareShareShare
Ազատ արձակվելու հնարավորությունները նվազում են. Le Figaro-ն՝ Բաքվում պահվող հայերի ճակատագրի մասին
telegram

Le Figaro-ն հոդված է հրապարակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ճակատագրի մասին և նշել, որ «նրանց ազատ արձակման հնարավորությունները նվազում են»։ Լեռնային Ղարաբաղի գրավումից մեկ տարի անց Բաքվի բանտերում անօրինական կերպով պատանդներ են պահվում, այդ թվում՝ Արցախի Հանրապետության 8 նախկին քաղաքական առաջնորդ, ինչպես նաև քաղաքացիական անձինք և զինվորականներ, նշվում է «Լեռնային Ղարաբաղ. ովքե՞ր են Ադրբեջանում պահվող 23 ռազմագերիները» վերնագրով հոդվածում։

«Ադրբեջանի իշխանություններն զգուշացրել են՝ այս նախկին պաշտոնյաները պետք է պատասխան տան իրենց «հանցագործությունների համար»։ Ահաբեկչություն, անջատողականություն, ռազմական հանցագործություններ, ապօրինի զինված խմբավորումների ստեղծում... Ինչպես հունվարին ասել էր Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևը, մեղադրանքները բազմազան են, և ներկայումս «հետաքննության» առարկա են։ Այդ ժամանակվանից դատական ​​նյութերից ոչ մի նորություն չկա, իսկ ազատ արձակման հնարավորությունները նվազում են»,- ասվում է հոդվածում։

Կայքը հիշեցրել է, որ պատանդների թվում են Արցախի երեք նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, ով 2017-2018 թթ․ վարչապետ էր, պետնախարար, իսկ 2020 թվականին ընտրվել է Արցախի նախագահ, 1997 թվականին նախագահ ընտրված, 1992 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցություններին մասնակցող Արկադի Ղուկասյանը և 1991-1994 թվականների Ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից Բակո Սահակյանը։ Պատանդների թվում են նաև Արցախի նախկին արտգործնախարար, Արցախի պետական համալսարանի քաղաքագիտության և աշխարհաքաղաքականության դոցենտ Դավիթ Բաբայանը, Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը։

«Այս ռազմագերիներից, իհարկե, ամենահայտնին Ռուբեն Վարդանյանն է։ 2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրված միլիարդատերը հատկապես հայտնի է իր «Ավրորա» հիմնադրամով, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից: 2020 թվականի պատերազմից հետո, երբ Ադրբեջանը վերահսկողության տակ վերցրեց Լեռնային Ղարաբաղի 70%-ը, բարերարը, չորս երեխաների հայրը, որոշեց հեռանալ Ռուսաստանից՝ բնակություն հաստատելու երկրում և օգնելու հայ բնակչությանը»,- հավելել է հրատարակությունը։

Le Figaro-ն ընդգծել է, որ հայ բանտարկյալների պահման պայմանների մասին գործնականում տեղեկություններ չկան, իսկ նրանց ընտանիքները տեղեկություն են ստանում միայն ԿԽՄԿ-ի միջոցով։

«Կարմիր խաչի միջոցով էլ իմացանք, որ նրանք 10 ամիս մեկուսացված են մնացել։ Վերջին լուրերի համաձայն՝ նրանք պահվում են մեկուսարանում»,- հրապարակմանն ասել է Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

Հրապարակումը հիշեցրել է, որ 2023 թվականի հունիսին Ռուբեն Վարդանյանի փաստաբանը բողոք էր ներկայացրել ՄԱԿ՝ Բաքվի բանտերում կիրառվող խոշտանգումների վերաբերյալ։ Այս տարվա ապրիլին Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթը, Le Figaro-ին տված հարցազրույցում ասել էր, որ իր հայրը գտնվում է ծանր և ծայրահեղ անորոշ վիճակում։ «Եթե դատավարության օր հայտարարվեր, գոնե կիմանայինք, թե որտեղ է լինելու դատավարությունը»,- ասել էր նա։

Բոլոր հայացքներն ուղղված են դեպի Երևան, քանի որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ։ BBC-ի ռուսական ծառայության հարցին ի պատասխան՝ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները վստահեցրել են, որ հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց և Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների վերադարձն «առաջնահերթություն» է և «միշտ Հայաստանի ուշադրության կենտրոնում է»։ Բայց լծակը թույլ է, գրում է կայքը։ 

Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը ցավում է Երևանի ջանքերի «լիակատար ձախողման» համար և պնդում, որ կալանավորների ճակատագրի մասին բանակցություններում նույնիսկ չի խոսվում։ Հրապարակման մեջ նշվում է, որ «միջազգային մակարդակով մի քանի ձայներ են լսվել, որոնք պահանջում են ազատ արձակել հայ բանտարկյալներին», մասնավորապես, անցյալ շաբաթ այս պահանջով հանդես են եկել Գլենդելի նախկին քաղաքապետը, Կալիֆոռնիայի նահանգային ժողովի անդամ Լորա Ֆրիդմանը և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։

Le Figaro-ն նաև հիշեցրել է, որ ձերբակալությունից երեք ամիս անց ավելի քան 150 միջազգային գործիչներ, այդ թվում՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, նախկին նախագահներ և միջազգային ընկերությունների տնօրեններ, կոչ են արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ազատ արձակել հայ բանտարկյալներին, որոնք պահվում են «միջազգային իրավունքի կոպտագույն խախտումով»:

Ըստ ռազմագերիների հետ վարվելու մասին Ժնևի երրորդ կոնվենցիայի և դրա լրացուցիչ արձանագրությունների, որոնք վավերացրել են Ադրբեջանը և Հայաստանը, ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակումը պետք է տեղի ունենա «ռազմական գործողությունների դադարեցումից անմիջապես հետո»:

«Բայց պետական ​​մակարդակով այս հարցն, իրականում, ոչ մեկին չի հետաքրքրում։ Քաղաքական ու դիվանագիտական ​​մակարդակով հույսը շատ քիչ է։ Ինչ վերաբերում է իրավական մակարդակին, ապա գիտենք, որ այս դատավարությունները վերածվելու են ֆարսի, քանի որ Ադրբեջանն արդարադատություն չի իրականացնում նույնիսկ սեփական քաղաքացիների նկատմամբ»,- հավելել է Գևորգյանը։

Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը թերթի հետ զրույցում ասել է, որ նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք COP29 ֆորումը լավ հնարավորություն է այս հարցը ևս մեկ անգամ առաջին պլան մղելու համար։ Նա վստահ է, որ համաշխարհային հանրությունը չի կարող հաշտվել սրա հետ։ Միջազգային նորմերի բացահայտ անտեսում, եզրակացնում է Le Figaro-ն։

ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Բաքվում, ընդհանուր առմամբ, 23 հայ գերի կա։ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սահմանային ծառայությունը Հայաստանի հետ սահմանը հատելու փորձի ժամանակ ձերբակալել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Նրան սպառնում է մինչև 14 տարվա ազատազրկում։ 2023 թվականի սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանությունները գերեվարել և ձերբակալել էին նաև հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։ Մայիսին Բաքվի դատարանը հինգ ամսով երկարացրել էր Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների կալանքի ժամկետը։ Հունիսի 14-ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայտնել էին, որ նրան Բաքվի բանտում խոշտանգում են։

ՄՔԴ նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Ադրբեջանի կողմից Արցախի նախկին ղեկավարների ձերբակալությունն անվանել էր «ցեղասպանության գագաթնակետ» և հայերին կոչ էր արել համաշխարհային շարժում սկսել Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի համաժողովից առաջ՝ պահանջելով Ադրբեջանի բանտերից ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին։

telegram
Tags: ԱդրբեջանԱրցախԲաքվում պահվող հայ գերիներհայ պատանդներՀայաստանՌուբեն Վարդանյան

Հարակից հրապարակումներ

Արցախի ԱԺ նախագահը կոչ է արել ընտրել աղետը կանգնեցնելուն ունակ ուժերին

05 Հունիս 2026 20:34

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը հունիսի 7-ի ընտրություններից առաջ հայտարարություն է տարածել և կոչ արել ընտրել այն քաղաքական...

Թեհրանն ու Մասկատը վերահսկում են Հորմուզի նեղուցը. Իրանի դեսպան

05 Հունիս 2026 18:23

Իրանն ու Օմանը վերահսկում են Հորմուզի նեղուցը և վճար են գանձում նավերի անցման համար։ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում...

Իսրայելն Իրանի հետ պատերազմի ընթացքում գաղտնի ուժեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Իսրայելն Իրանի հետ պատերազմի ընթացքում գաղտնի ուժեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

05 Հունիս 2026 14:24

Իսրայելն ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների ընթացքում գաղտնի կերպով էլիտար ռազմական և հետախուզական ստորաբաժանումներ է տեղակայել Ադրբեջանի հարավում։...

Ազովի ծովում ԱԹՍ-ների հարվածի հետևանքով մահացել է Ադրբեջանի 5 քաղաքացի

Ազովի ծովում ԱԹՍ-ների հարվածի հետևանքով մահացել է Ադրբեջանի 5 քաղաքացի

05 Հունիս 2026 13:50

Նախորդ գիշեր Ազովի ծովի Տագանրոգի ծոցում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման է ենթարկվել օտարերկրյա 2 բեռնատար նավ, որոնց անձնակազմերում, ընդհանուր...

ԵՄ ընկերությունները կրճատում են իրենց ներկայությունը Կուբայում. ԶԼՄ

ԵՄ ընկերությունները կրճատում են իրենց ներկայությունը Կուբայում. ԶԼՄ

05 Հունիս 2026 12:57

Եվրոպական որոշ ընկերություններ սկսել են դադարեցնել իրենց գործունեությունը Կուբայում, երբ ուժի մեջ են մտել կուբայական պետական կառույցների հետ համագործակցող օտարերկրյա...

Հայ էին, մեր արյունից էին, ո՞նց հրաժարվեցիք նրանցից. Կարապետյանը՝ Փաշինյանին

Հայ էին, մեր արյունից էին, ո՞նց հրաժարվեցիք նրանցից. Կարապետյանը՝ Փաշինյանին

04 Հունիս 2026 23:28

Load More
Xosum
  • Լուրեր
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 7 թեկնածուի գրանցում

ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստանի» գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը

06 Հունիս 2026 00:48
ԿԸՀ-ն հրապարակում է «Ուժեղ Հայաստանի» մասնակցության դիմումի որոշումը (ուղիղ)

ԿԸՀ-ն հրապարակում է «Ուժեղ Հայաստանի» մասնակցության դիմումի որոշումը (ուղիղ)

06 Հունիս 2026 00:30
«По примеру Беларуси»: Ашотян предложил организовать митинг для обращения к Трампу по освобождению армянских пленных из Баку

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է․ փաստաբան

05 Հունիս 2026 23:51
Вардеванян: гарантии равенства предвыборной кампании в Армении нарушены

Ունենք հավասարության սկզբունքի խաթարում. Վարդևանյան

05 Հունիս 2026 23:45
Ծաղիկները սպասում են ընտրություններին

Ծաղիկները սպասում են ընտրություններին

05 Հունիս 2026 23:24
СМИ сообщили о недовольстве в правящей партии поведением Пашиняна

Ժամերի ընթացքում ընտրակեղծարարները պիտի բանտում հայտնվեն. Փաշինյանը՝ իրավապահներին

05 Հունիս 2026 23:08
На бывшего мэра Еревана завели уголовное дело

Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվել է․ ՀԿԿ

05 Հունիս 2026 22:38
ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու մասին դիմումը (ուղիղ)

ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու մասին դիմումը (ուղիղ)

05 Հունիս 2026 22:31
Ուսուցիչներին սպառնացել են ազատել՝ ՔՊ-ի հանրահավաքին չմասնակցելու համար

Ուսուցիչներին սպառնացել են ազատել՝ ՔՊ-ի հանրահավաքին չմասնակցելու համար

05 Հունիս 2026 21:08
ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին վրաերթի են ենթարկել․ Աղեկյան

Ոստիկանները ձերբակալել են ԲՀԿ քարոզարշավի մասնակիցներին վրաերթի ենթարկած վարորդին

05 Հունիս 2026 20:51

Արցախի ԱԺ նախագահը կոչ է արել ընտրել աղետը կանգնեցնելուն ունակ ուժերին

05 Հունիս 2026 20:34
«Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքը Հանրապետության հրապարակում (ուղիղ)

«Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքը Հանրապետության հրապարակում (ուղիղ)

05 Հունիս 2026 20:01
ЦИК Армении аннулировала регистрацию семи кандидатов в депутаты

ԿԸՀ-ն այսօր կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու դիմումը

05 Հունիս 2026 19:13
«Республика» потребовала ЦИК снять «Сильную Армению» с выборов после призыва Пашиняна

«Հանրապետություն»-ը պահանջել է արգելել «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրություններին

05 Հունիս 2026 18:34

Թեհրանն ու Մասկատը վերահսկում են Հորմուզի նեղուցը. Իրանի դեսպան

05 Հունիս 2026 18:23
Եղիշե Մելիքյանի ասուլիսը՝ Հայաստան-Ղազախստան խաղից առաջ (ուղիղ)

Եղիշե Մելիքյանի ասուլիսը՝ Հայաստան-Ղազախստան խաղից առաջ (ուղիղ)

05 Հունիս 2026 17:53
Блок «Армения» проводит итоговую встречу с избирателями  (прямое включение)

«Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

05 Հունիս 2026 17:48
Վարդան Ղուկասյանին վերագրվող քրվարույթ է նախաձեռնվել

Վարդան Ղուկասյանին վերագրվող քրվարույթ է նախաձեռնվել

05 Հունիս 2026 17:32
Տարադրամի փոխարժեքը հունիսի 1-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 5-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

05 Հունիս 2026 17:07
«Войну можно было остановить в Физули»: Карапетян рассказал о беседе с Пашиняном

Չվախենաք ճնշումներից․ Կարապետյանի ուղերձը՝ պետական համակարգի աշխատակիցներին

05 Հունիս 2026 17:03
ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին վրաերթի են ենթարկել․ Աղեկյան

ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին վրաերթի են ենթարկել․ Աղեկյան

05 Հունիս 2026 16:44
ՀՀ-ում ԵՄ դեսպանը միացել է ատելության խոսքի և կալանքի կիրառման մտահոգություններին

ՀՀ-ում ԵՄ դեսպանը միացել է ատելության խոսքի և կալանքի կիրառման մտահոգություններին

05 Հունիս 2026 16:28
СК возбудил дело после нападения на сторонников «Сильной Армении» в Масисе

ՔԿ-ն հայտնել է Արծրուն Մարգարյանի սպանության բացահայտման մասին

05 Հունիս 2026 15:40
ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղերի կազմակերպման խոշոր սխեմա

ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղերի կազմակերպման խոշոր սխեմա

05 Հունիս 2026 14:53
Силовики задержали представителя «Сильной Армении»

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներ են ձերբակալվել և կալանավորվել

05 Հունիս 2026 14:31
Չենք թողնի վտանգեն Սյունիքը. Սամվել Կարապետյան

Չենք թողնի վտանգեն Սյունիքը. Սամվել Կարապետյան

05 Հունիս 2026 14:28
Оверчук назвал недостаточной помощь ЕС Армении в размере €50 млн

Օվերչուկը ԵՄ-ից ՀՀ-ին տրամադրված 50 միլիոն եվրոն անբավարար է գնահատել

05 Հունիս 2026 14:25
Իսրայելն Իրանի հետ պատերազմի ընթացքում գաղտնի ուժեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Իսրայելն Իրանի հետ պատերազմի ընթացքում գաղտնի ուժեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

05 Հունիս 2026 14:24
Խուզարկություններ Armat Media-ում

Խուզարկություններ Armat Media-ում

05 Հունիս 2026 14:16
Ազովի ծովում ԱԹՍ-ների հարվածի հետևանքով մահացել է Ադրբեջանի 5 քաղաքացի

Ազովի ծովում ԱԹՍ-ների հարվածի հետևանքով մահացել է Ադրբեջանի 5 քաղաքացի

05 Հունիս 2026 13:50
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 7 թեկնածուի գրանցում
Ընտրություններ՝ Հայաստանում

ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստանի» գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը

06 Հունիս 2026 00:48

«Հանրապետություն» կուսակցության լիազոր փաստաբանների և ներկայացուցիչների կողմից հունիսի 5-ին ԿԸՀ ներկայացված «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած...

Read moreDetails
ԿԸՀ-ն հրապարակում է «Ուժեղ Հայաստանի» մասնակցության դիմումի որոշումը (ուղիղ)
Քաղաքականություն

ԿԸՀ-ն հրապարակում է «Ուժեղ Հայաստանի» մասնակցության դիմումի որոշումը (ուղիղ)

06 Հունիս 2026 00:30

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ