Ադրբեջանական բանակի զինծառայողը ինքնասպանություն է գործել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Շամկիրի զինվորական դատախազությունում տեղեկություն է ստացվել ՊՆ N-րդ զորամասի զինծառայող Վելի Աբբասովի ինքնասպանության մասին՝ հրազենի գործադրմամբ։
Զինվորական դատախազի ավագ օգնական Ֆիրադ Ալիևի խոսքով՝ դատախազները զննել են դեպքի վայրը և դիակը, առգրավել կարևոր իրեր, ցուցմունքներ են վերցրել և կատարել այլ քննչական գործողություններ։
Հարուցվել է քրեական գործ, հարցաքննվել են վկաներ, նախաքննությունը շարունակվում է, տեղեկացնում են ԶԼՄ-ները։
Օգոստոսի 6-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի 2 զինծառայողի դի հայտնաբերվելու մասին։