Իշխանությունը յուրացնելու մեղադրանքով ձերբակալվել է Հրաչյա Ղևոնդյանը, հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Սա հերթական անհեթեթ և բնույթով քաղաքական գործ է: Պաշտպանական խումբը հանդես կգա լրացուցիչ հրապարակմամբ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Կոչուբաևը։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել է, որ Հրաչյան Ղևոնդյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու նախապատրաստության համար։
Նա հավելել է, որ Ղևոնդյանը մեղադրանքը չի ընդունել։
Հավելենք, որ Հրաչյա Ղևոնդյանը երգիչ Սպիտակցի Հայկոյի որդին է։
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու
«Վեոլիա ջուր» ընկերության դեմ դատական խմբային հայցեր են նախապատրաստվելու, հայտնել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ...



























