Վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, Toto Gaming ապրանքանիշով գործող Digitain ընկերությունից դուրս է եկել, որտեղ աշխատում էր 2021 թվականից, գրում է «Հրապարակ»-ը։
Հրատարակությունը նշում է, որ ընկերությունից նրա հեռացման պատճառները պարզելու փորձերն անհաջող են անցել։ «Լսելով հարցը՝ ընկերության աշխատակիցը վախեցած առաջարկել է մի փոքր սպասել, հետո ասել, որ չի կարող որևէ տեղեկություն տրամադրել, քանի որ չունի նման իրավասություն, և ոչ ոք չունի»,- նշում է թերթը։
Ըստ հրապարակման՝ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների՝ 2022-ին ներկայացրած հայտարարագրերից պարզ է դառնում, որ Մարիամը տարեկան 10 մլն 893 հազար դրամ, այսինքն՝ ամսական 908 հազար դրամ աշխատավարձ է ստանում։ Ելնելով դրանից՝ «Հրապարակը» ենթադրել է, որ վարչապետի դստերն ավելի լավ պայմաններով աշխատանք են առաջարկել։
Արցախցի հաշմանդամ զինվորականից պահանջել են վերադարձնել բնակարանը. ԶԼՄ
Հայաստանի իշխանությունները՝ Արցախի նախկին զինվորականների դեմ հարուցված գործերի կամ արցախցի զինվորականներից բնակարանների առգրավման գործընթացի շրջանակներում, պահանջել են վերադարձնել Պաշտպանության նախարարության...



































