Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ դադարեցնում է համագործակցությունը Հանրային հեռուստաընկերության հետ:
Հայտարարության մեջ նշում է, որ հանրային հեռուստաընկերության ղեկավարները և պատասխանատու անձերը հավատավոր հայ ժողովրդին զրկում են իր իսկ ազգային հեռուստաալիքից լսելու յուր հոգևոր պետի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը։
«Այսու դադարեցնում ենք որևէ համագործակցություն Հանրային հեռուստաընկերության հետ . քանի դեռ կմնաք այսպես, ուրեմն Մայր Աթոռի Մատենադարանի և հրատարակչության դռները փակ են ձեր առաջ»,- հայտնում են մատենադարանից։
Դեկտեմբերի 31-ին Մայր Աթոռից հայտնել էին, որ Հանրային հեռուստաընկերությունը, վերջին պահին, առանց որևէ պատճառաբանության տեղեկացրել էր, որ Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը եթեր չի հեռարձակվի կեսգիշերից առաջ: