Նոյեմբերի 6-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել են Mercedes ու Ford Transit մակնիշի ավտոմեքենաները, կան վիրավորներ, գրում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Լրատմավիւոցի փոխանցմամբ վիրավորվել են ընտանիքի 6 անդամները՝ տատը, պապը, հայրը, մայրը և 2 անչափահաս երեխաները։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլում» հուլիսի 20-ին իրականացրած ստուգումներից հետո կապարակնքվել է առևտրի կենտրոնի 10-15 տաղավար,...






































