Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, հայտնել է ԱՀ ՆԳՆ-ն։
«Այս պահին տեղում աշխատում են փրկարարական և բժշկական օպերատիվ խմբերը։ Կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Դեպքի մանրամասների վերաբերյալ տեղեկություններ կհրապարակվի ավելի ուշ։
Ավելի վաղ Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում սեփական մեքենանաներով Արցախից հեռացող քաղաքացիներին։
Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 16-ին
Հայաստանի մարզերի զգալի մասում ապրիլի 16-ին սպասվում են տեղումներ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5...