Թուրքիայի արևելքում գտնվող Մալաթիա նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD) X սոցիալական ցանցում:
Նշվում է, որ Էշիլյուրտի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 08:35-ին։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։
Փլուզումների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Կա՛մ երկկողմ համաձայնագիր, կա՛մ կոշտ մեթոդներ․ Թրամփը՝ Իրանի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է մոտ ժամանակում ավարտին հասցնել Իրանի հետ կապված գործողությունները՝ կա՛մ...




































