Հայաստանում 3.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Օգոստոսի 21-ին` տեղական ժամանակով ժամը 13:59-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:59-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.45⁰ և արևելյան երկայնության 45.28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Շորժա գյուղից 6 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ երկրաշարժն զգացվել է Երևանում՝ 2, Գեղարքունիքի մարզում՝ 3-4, Կոտայքի մարզի Հրազդան և Աբովյան քաղաքներում 3 բալ ուժգնությամբ։
Forbes-ը Նուբար Աֆեյանին ներառել է ԱՄՆ-ի մեծագույն նորարարների շարքում
Ամերիկահայ գործարար, գիտնական և ներդրող Նուբար Աֆեյանը Forbes-ի վարկածով զբաղեցրել է 32-րդ տեղն ԱՄՆ-ի 250 մեծագույն նորարարների ցանկում, հայտնում է...



































