ՊՆ-ն հերքել է հայկական կողմից օգոստոսի 15-ին կրակոցների մասին Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները օգոստոսի 15-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ադրբեջանի ԶՈւ-ն Վերին Շորժայում կրակել էր ԵՄ դիտորդների և նրանց ավտոմեքենայի ուղղությամբ։ Հայաստանում ԵՄ առաքելությունը հաստատել էր Ադրբեջանի հետ սահմանին իր դիտորդների գնդակոծությունը: