Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանը և նրա կինը՝ Արմինե Հասրաթյանը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն, ասված է ՀՀ արդարադատության նախարարության Azdarar.am կայքում զետեղված ծանուցագրերում։
«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Նշվածի հիման վրա՝ Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»,- ասված է Արա Մինասյանին ուղարկված ծանուցման մեջ։
Նշվում է, որ Մինասյանն ու կինը իրավունք ունեն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր՝ համաձայն ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 10-ի N 2044 Ն որոշման՝ միաժամանակ, հայտնելով, որ ներկայանալ անհրաժեշտ է սույն թվականի հուլիսի 25 ին՝ ժամը 11:00-ին։
Ռուսաստանցի մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկիին (հայտնի է որպես բլոգեր Misha Verbitsky) Հայաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում,...
Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 74-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանի գործով բողոքը, հայտնում է Ա1+-ը։...
Ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսի կիրառման ահազանգերի հիման վրա Արագածոտնի մարզի 4 դպրոցի տնօրենների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, հայտարարել է...
Հունիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը։...
Ռուսաստանցի մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկիին (հայտնի է որպես բլոգեր Misha Verbitsky) Հայաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում,...