Վեց գնացքներ, այդ թվում՝ Բաթումից Երևան մեկնող գնացքը, սողանքի պատճառով չեն կարողանա հասնել իրենց նշանակման վայր, հայտնում է «Sputnik Грузия»-ն՝ հղում անելով Վրաստանի պետական երկաթուղուն։
Պետական երկաթուղու տվյալներով՝ Խարագաուլի շրջանի Մարելիսի կայարանում հորդառատ անձրևների հետևանքով սողանք է տեղի ունեցել և վնասել շփման ցանցն ու ռելսերը։
Բոլոր գնացքները կգնան դեպի մոտակա կայարան, որպեսզի ուղևորները կարողանան լքել գնացքը կամ վերադառնալ մեկնման վայր։