Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին, հայտնում է ТАСС-ը։
«Կոչ եմ անում մեր երիտասարդներին, որոնք առաջին անգամ կմասնակցեն ընտրություններին, ճիշտ ընտրություն կատարել մայիսի 14 – ին կայանալիք քվեարկության ժամանակ»,-ասել է Էրդողանը Բուրսա նահանգի երիտասարդների հետ հանդիպման ժամանակ:
Թուրքիայում նախագահական ընտրություններն ի սկզբանե նախատեսվում էր անցկացնել հունիսի 18-ին։