• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
08 Հունիս 2025 20:58
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Ամենայն Հայոց կաթողիկոսին է հանձնվել ՌԴ Պատվո շքանշանը

Հասարակություն,
10 Հունվար 2023 22:02
ShareShareShare
Ամենայն Հայոց կաթողիկոսին է հանձնվել ՌԴ Պատվո շքանշանը
telegram

Հունվարի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնվեց Ռուսաստանի Դաշնության Պատվո շքանշանը։ Վեհափառ Հայրապետը պետական պարգևին արժանացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային-հումանիտար կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Արարողությանը ներկա էին  Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, հայաստանյան թեմերի առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և տարբեր կառույցների ղեկավարներ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արարողակարգային և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ողջույնի խոսքից հետո Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ընթերցեց ՌԴ նախագահի հրամանագիրը, ապա Նորին Սրբությանը հանձնեց ՌԴ Պատվո շքանշանը։

Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու պատգամը փոխանցեց ներկաներին։ Հայոց Հովվապետը, ի դեմս ՌԴ դեսպանի, շնորհակալություն հայտնելով նախագահ Վլադիմիր Պուտինին ազնիվ ուշադրության և գնահատանքի համար, ի մասնավորի ընդգծեց. «Մեր ժողովուրդներն ունեն դարավոր բարեկամության հարուստ պատմություն, որը կոփվել ու թրծվել է համատեղ կրած նեղություններով ու դժվարություններով և բազում հաղթանակներով։ Մեր ժողովուրդների եղբայրությունը ամրորեն հաստատված է քրիստոնեական մեր հավատքի ու դավանած ընդհանուր արժեքների վրա»։ 

Նորին Սրբությունը հայ ժողովրդի նկատմամբ բարյացակամ վերաբերմունքի և զորակցության վկայություն նկատեց Ռուսաստանի Դաշնության և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական ջանքերը 44–օրյա արցախյան պատերազմի դադարեցման գործում, ինչպես նաև շարունակվող աջակցությունն ուղղված պատերազմի աղետալի հետևանքների հաղթահարմանը, արցախահայության անվտանգության ապահովմանը, Դադիվանքի ու հայոց հնամենի սրբավայրերի պահպանությանը։ 

Անդրադառնալով մերօրյա մարտահրավերներին` Հայոց Հայրապետն արձանագրեց. «Ամենքիս հոգիներն այս օրերին անհանգիստ են Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամով։ Աղոթում ենք, որ արդյունավորվեն ռուս խաղաղապահների ջանքերը՝ ուղղված Լաչինի միջանցքի արգելափակման վերացմանը և Արցախում տիրող աղետալի վիճակի հաղթահարմանը։ Թող Ամենակալի օգնականությամբ մեր տարածաշրջանը վերագտնի իր խաղաղությունը, վերականգնվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը և միջազգային հանրության կողմից ճանաչվի Արցախի մեր ժողովրդի՝ հայրենի հողում ապահով, ազատ ու անկախ ապրելու իրավունքը»։ 

Ռուսաստանի Դաշնության այս բարձր պարգևի շնորհումը դիտարկելով հայ-ռուսական բարեկամության, Հայաստանի և Ռուսաստանի միջև հոգևոր-մշակութային կապերի զորացման գործում Հայոց Եկեղեցու պատմական դերակատարության արժևորում և գնահատանք Ռուսաստանի կյանքում հայ համայնքի կարևոր ավանդի` Նորին Սրբությունը հաստատեց,  որ երկու ժողովուրդների բարեկամության ակունքներում կանգնած Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիներն իրենց Հովվապետերի առաջնորդությամբ  ամենայն ջանք ի գործ են դնելու հանուն այս դարավոր բարեկամության առավել ամրապնդման և հարատևության։ 

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված, որ այսօրվա փոթորկոտ և տագնապներով լի աշխարհում Ամենողորմ Տերը խաղաղության իր շնորհները հեղի համայն մարդկության կյանքին և ապահովության ու բարօրության մեջ պահի երկու եղբայր ժողովուրդներին՝ պարգևելով արդյունաշատ գործակցություն և մշտանորոգ ձեռքբերումներ։

telegram
Tags: Գարեգին Երկրորդ Ծայրագույն ՊատրիարքՌԴ Պատվո շքանշանՎլադիմիր Պուտին

Առնչվող Նորություններ

Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

08 Հունիս 2025 18:28

Ձեզ ենք ներկայացնում հունիսի 9-15-ի աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար։ Խոյ Դուք, կարծես, ամենախաղաղ տրամադրությունը չեք ունենա հանգամանքների հետ մենամարտերում:...

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 8-ին

08 Հունիս 2025 07:36

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հունիսի 8-ի կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Խազեր» երգչախմբի համերգը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Խազեր» երգչախմբի համերգը

07 Հունիս 2025 17:31

Հուլիսի 15-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Խազեր» երգչախմբի համերգը, որը կուղեկցվի սոլո և դուետային համարներով, դաշնամուրային ստեղծագործություններով և նոր կոմպոզիցիայի...

Մեղրաձորում հայ կնոջը նվիրված միջոցառում կանցկացվի

Մեղրաձորում հայ կնոջը նվիրված միջոցառում կանցկացվի

07 Հունիս 2025 17:18

«Վարը վարենկ» կրթամշակութային կազմակերպությունը հուլիսի 6-ին Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում կանցկացնի հայ կնոջ կերպարին նվիրված միջոցառում: «Այս մեծ հանդիպման առանցքում...

Ադրբեջանցիների կողմից անչափահաս տղաներին առևանգելու տեղեկատվությունը կեղծ է․ ԱԱԾ

Ադրբեջանցիների կողմից անչափահաս տղաներին առևանգելու տեղեկատվությունը կեղծ է․ ԱԱԾ

07 Հունիս 2025 10:07

Ադրբեջանցիների կողմից հունիսի 6-ին Սյունիքում անչափահաս տղաներին առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հայտարարել է ԱԱԾ-ն։  «Տեղ համայնքի երկու անչափահաս...

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 2-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 7-ին

07 Հունիս 2025 07:44

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հունիսի 7-ի կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Ավելին
  • Լուրեր
Հայաստանն ու ԱՄԷ-ն փոխադարձաբար կճանաչեն վարորդական վկայականները

ՆԳՆ-ն հերքել է վարչապետի ավտոշարասյան վթարի մասին տեղեկությունները

08 Հունիս 2025 20:56
Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել․ կան տուժածներ

08 Հունիս 2025 20:14
Կրոնական հանդուրժողականությունը կարևոր է տարածաշրջանի կայունության համար․ Փաշինյան

Եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին․ Նիկոլ Փաշինյան

08 Հունիս 2025 19:52
Սպիտակ տունը Թրամփ-Մասկ հեռախոսազրույց է նախապատրաստում՝ փորձելով վերջ դնել նրանց վեճին․ Politico

Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփն առաջիկա օրերին չի պլանավորում խոսել Մասկի հետ

08 Հունիս 2025 19:31
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

08 Հունիս 2025 18:28
Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը

Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը

08 Հունիս 2025 17:30
Պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները 15 մեդալ են նվաճել

Պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները 15 մեդալ են նվաճել

08 Հունիս 2025 16:08
Երևանում կկայանա Symphony of Jazz համերգ

Երևանում կկայանա Symphony of Jazz համերգ

08 Հունիս 2025 15:10
Ցույցերի ֆոնին Թրամփի վարչակազմը Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի 2000 մարտիկի

Ցույցերի ֆոնին Թրամփի վարչակազմը Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի 2000 մարտիկի

08 Հունիս 2025 13:40
Աշոցքում բրուցելոզով վարակված կենդանիներ կան․ պատգամավոր

Աշոցքում բրուցելոզով վարակված կենդանիներ կան․ պատգամավոր

08 Հունիս 2025 12:15
«Ընտրակեղծիքի հիմնադիր», «պարտության սիմվոլ»․ Փաշինյանն ու Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին

«Ընտրակեղծիքի հիմնադիր», «պարտության սիմվոլ»․ Փաշինյանն ու Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին

08 Հունիս 2025 11:14
Տարադրամի փոխարժեքը մայիսի 17-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հունիսի 8-ին

08 Հունիս 2025 10:47
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 8-ին

08 Հունիս 2025 07:36
Դևիդ Բեքհեմը կարժանանա ասպետական տիտղոսի. ԶԼՄ

Դևիդ Բեքհեմը կարժանանա ասպետական տիտղոսի. ԶԼՄ

07 Հունիս 2025 23:01
Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են սկսվել միգրացիոն ծառայության ստուգումների պատճառով

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են սկսվել միգրացիոն ծառայության ստուգումների պատճառով

07 Հունիս 2025 22:27
Արձանագրվել է 45 հետցնցում․ ՆԳՆ-ն՝ երկրաշարժի հետևանքների և հետցնցումների մասին

Ծեծկռտուքի ընթացքում վայր է ընկել նկուղային հատված և մահացել․ ՆԳՆ-ն՝ Կոմիտասի պողոտայում տեղի ունեցածի մասին

07 Հունիս 2025 21:57
Կստիպենք աշխարհին լսել մեր երաժշտությունը․ Արամ Խաչատրյան

Կստիպենք աշխարհին լսել մեր երաժշտությունը․ Արամ Խաչատրյան

07 Հունիս 2025 21:02
Հայաստանն ու ԱՄԷ-ն փոխադարձաբար կճանաչեն վարորդական վկայականները
Պատահար

ՆԳՆ-ն հերքել է վարչապետի ավտոշարասյան վթարի մասին տեղեկությունները

08 Հունիս 2025 20:56

ՀՀ Ներքին գործերի նախարարությունը հերքել է տեղեկությունն այն մասին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքում վթարի է ենթարկվել։ Նախարարության մամուլի...

ԿարդալDetails
Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել․ կան տուժածներ
Պատահար

Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել․ կան տուժածներ

08 Հունիս 2025 20:14

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս Արմաշ գյուղում ավտովթարի է ենթարկվել, գրել է Հրապարակ օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Կայքը...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ