««Գազպրոմ»-ը ցանկանում է Հայաստանում ամբողջապես ռուսական կրթությամբ դպրոց բացել»։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2023 թ.-ի պետբյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
«ՀՀ-ում կա ռուսական ուսուցման երկու սեկտոր։ Կան դպրոցներ, որոնք ռուսաստանյան են, օրինակ «Քանաքեռի» դպրոցը և մեր 12-ամյա դպրոցներում կան ռուսական դասարաններ ունեցողներ, որտեղ ավարտելուց հետո ստանում են հայկական նմուշի ավարտական փաստաթուղթ։ Այս վերջիններում կարող են սովորել թե՛ մեր քաղաքացիները, թե՛ ռուսաստանցիները։ Մենք այսօր այդպիսի ուսումնական հաստատություններում մոտ 3500 թափուր տեղ ունենք»,-հայտարարեց նախարարը։
Անդրադառնալով ռուսաստանցիներին մեծ հոսքին՝ Դումանյանը հայտարարեց, որ այս հոսքի հետ կապված ռուսական դպրոցների բացման խնդիր կա, քանի որ այդ երեխաները պետք է ինտեգրվեն մեր հասարակության մեջ։ ««Գազպրոմ»-ը ցանկանում է Հայաստանում ամբողջապես ռուսական կրթությամբ դպրոց բացել»,-տեղեկացրեց նա։